Մրցույթի հաղթողը կեղծ է․ ապրանք արտադրողը գերի է դառնում միջնորդ կազմակերպությանը․ Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյո՞ք եղած հնարավորությունները կամ օրենսդրությունը բավարարում են այն պահանջներին, որ նոր Հայաստանը դրել է իր առջև, հատկապես՝ տնտեսական հնարավորությունների զարգացման ընթացքի համար: Վստահեցնում եմ՝ չի բավարարում: «Պետական գնումների հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Միգուցե որոշ դրույթներ, որոնք նաև միջազգայնորեն ընդունված են և ընդամենը շաբլոնային բնույթ ունեն, բայց բուն բովանդակությունը, գնումների փիլիսոփայությունն ընդամենը ապահովված չեն»,- ասաց նա:

Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ նաև գնումների նպատակով կազմակերպվող մրցույթներին:

«Մրցույթի հաղթողը կեղծ է: Բոլորս գիտենք, որ մրցույթներում հաղթում է մի կազմակերպություն, հետո այդ կազմակերպությունը գնում, իսկական կազմակերպության հետ պայմանագիր է կնքում: Այդ մարդը, որ ապրանք արտադրողն է, ստիպված գերի է դառնում միջնորդ կազմակերպությանը, որը ոչ մի բան չունի՝ մի հատ անձնագիր ունի և մի ընկեր գնումների գործակալությունում կամ նախարարությունում»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: