ՍԴ-ն եթե չփոխվի, կշարունակի ծառայել կոռումպացված նախկին իշխանությունների շահերին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Մինչև 2035 թվականը չենք ունենալու այնպիսի Սահմանադրական դատարան, ինչը նախատեսված է մեր Սահմանադրությամբ։ Սրա պատճառը նախորդ խորհրդարանական մեծամասնության և նախորդ իշխանության կողմից իրականացված սահմանադրական մանիպուլյացիաներն են, որոնց թագն ու պսակը դարձավ Հրայր Թովմասյանի ընտրությունը որպես ՍԴ անդամ և նախագահ։ Այս մասին Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը, եթե չփոխվի, կշարունակի ծառայել կոռումպացված իշխանության շահերին։ Երբ խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, խոսում ենք գործող Սահմանադրության զարգացման մասին, իսկ գործող Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե այն դե ֆակտո չի մտել ուժի մեջ։ Կոպիտ ասած՝ մենք ուզում ենք այսօր եղած Սահմանադրությունն ուժի մեջ բերել և սահմանադրական իրականություն ունենալ։ Մենք ունենք սահմանադրական կարգավորումների հետևյալ խնդիրը․ գործող Սահմանադրության մեջ ասվում է, որ Ազգային ժողովը, սահմանադրական փոփոխություններն ընդունելուց առաջ, պետք է ուղարկի ՍԴ։ Եվ քանի որ մենք ունենք որոշակի ճգնաժամ, ինչպես նաև հայտնի սկզբունք է, որ ոչ մի դատավոր չի կարող մասնակցել իրեն վերաբերող գործի քննությանը, ապա այս տրամաբանությամբ չենք կարող ունենալ լուծում։ Հայաստանի գործող Սահմանադրության մեջ գրված է, որ եթե Ազգային ժողովը չի ընդունում Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ուրեմն ձայների 3/5-ով այն կարող է դրվել հանրքավեի։ Այսինքն՝ իրավականության առումով մենք խնդիր չունենք»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։