Մենք դիտարկել ենք նաև այդ տարբերակը. Մակունցը՝ հանրաքվեի նախօրեին ՍԴ անդամների հնարավոր հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Մենք քաղաքացիներին պարզ ներկայացելու ենք այն խնդիրների ցանկը, որով ցանկանում ենք հանրաքվեի միջոցով լուծել, ներկայացնելու ենք, թե ինչով է կարևոր հանրաքվեի գնալը, և այն շեշտադրումները, որոնք ընկած են հիմքում, ներկայացնելու ենք քաղաքացիներին այդ դեպքում իրավական անվտանգությանն առնչվող հարցերը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է ժողովրդին համոզեն, որ հօգուտ «Այո»-ի քվեարկեն:

«Մենք չենք խոսում առանձին անձանց կամ պաշտոնյաներին կամ դատավորներին մեկ այլ դատավորով փոխարինելու մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ բոլոր կառույցները գործում են նոր Սահմանադրության շրջանակում, ՍԴ-ն չի անցել նոր Սահմանադրությամբ աշխատելու ռեժիմին»,- ասաց  նա:

ԱԺ իշխանական խմբակցության ղեկավարը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները և, հատկապես, արտախորհրդարանական գործիչները թաքնված «Ոչ»-ի քարոզարշավ են իրականացնում:

«Ներկայացնելով, որ իրենք ոչ մի բանի չեն մասնակցում, տանում են «Ոչ»-ի քարոզարշավ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նա չի բացառում այն սցենարը, որ հանրաքվեի նախօրեին Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան: «Մենք դիտարկել ենք, որ կարող է այդ տարբերակը լինել»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ պատրաստ են նաև նման սցենարի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան