Էներգախնայողության թեման պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Էներգախնայողության թեման պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այսօր մենք բոլորս մեր բնակարանների ջեռուցման համար ծախսում ենք իքս գումար, և այդ գումարը կարող է նվազեցվել, եթե մենք որոշակի ներդրումներ անենք էներգախնայողության համար։ Եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, իսկ էներգախնայողության դեպքում ծախսենք 700 դրամ և, օրինակ, էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր բնակարանային տնտեսությունների վրա… Այս առումով ես կարծում եմ, որ էներգախնայողության թեման պետք է ունենա ռազմավարական նշանակություն»,- նշեց Փաշինյանը:

Փոխվարչապետն ընդգծեց, որ ծրագրով 17 մլն դոլարի դրամաշնորհ է լինելու էներգախնայողության նպատակով ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի համար:

Վարչապետի հարցին՝ արդյո՞ք մարդիկ հնարավորություն են ունենալու առանց տոկոսի վարկ ստանալ՝ իրենց տունը էներգախնայող դարձնելու համար, փոխվարչապետը պատասխանեց. «Այո, չի բացառվում, որ լինի և՛ համաֆինանսավորում, և՛ տոկոսի զրոյացում»:

Մանրամասները՝ տեսանյութում։