Ալիևը մյունխենյան հանդիպմանը եկել էր շոու անելու, ոչ թե օրակարգ ներկայացնելու․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 12:10
Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի // Հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 12:02
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ
31.08.2026 | 11:55
Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Քոչարյանը կալանավայրից դիտարկումներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 11:50
Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը
31.08.2026 | 11:39
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31.08.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ տուժածներ կան
31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են, և դա չի փոխվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ ասուլիսը սկսելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը հարգելու առաջարկությամբ:

Նա հիշեցրեց՝ 2004 թվականի հունվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաքում տեղի ունեցած սպանության մասին, երբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած հայ սպային, իսկ տարիներ հետո արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ազատ  արձակեցին ու հերոսացրին:

«Սա միայն պատմություն չէ մի հայ սպայի սպանության վերաբերյալ, այլ պատմություն է Ադրբեջան պետության և նրա որդեգրած քաղաքականության վերաբերյալ: Այս օրը մեզ պարտադրում է ևս մեկ անգամ հիշել, որ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են, և դա չի փոխվել: Սա ամենևին էմոցիոնալ ընկալում չէ, այլ իրականության ընկալումը, թե ում հետ մենք գործ ունենք, որովհետև նույնը իրենք ցույց տվեցին նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին»,- հավելեց փորձագետը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ այդ հանդիպման ընթացքում Ալիևի պահվածքն ու խոսքի բնույթը մեզ ցույց տվեցին, որ այդ երկրի նախագահն իրոք մտածում է այնպես, ինչպես խոսում է:

«Ուշադրություն դարձնենք, թե ինչ քամահրանքով էր նա խոսում միջազգային իրավունքի շատ կարևոր նորմի՝ ինքնորոշման իրավունքի մասին: Սա ադրբեջանական թեզն է, և հիմա այդ երկրի նախագահը հայտարարում է, որ եթե հայերը ցանկանում են, իր բառերով՝ երկրորդ անգամ ինքնորոշվել, թող գնան այլ տեղ փնտրեն այս աշխարհի վրա, ոչ թե Ադրբեջանի կազմում: Իլհամ Ալիևը, փաստացի, իր այս հայտարարությամբ մեկ անգամ ևս հաստատեց իրենց մտածելակերպը. մեզ պետք են տարածքներ, այս դեպքում՝ Ղարաբաղը՝ առանց հայերի»,- հիշեցրեց փորձագետը:

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ալիևը մյունխենյան հանդիպմանը եկել էր՝ շոու անելու, ոչ թե խնդրի լուծման վերաբերյալ օրակարգ ներկայացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում: