Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդները, չի բացառվում, որ կրկին համատեղ նիստ կգումարեն

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Չի բացառվում, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդներն Արցախում համատեղ նիստ գումարեն: Factor.am-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Այս գործընթացը պարբերական բնույթ է կրում, և նման նիստերն արդեն դարձել են բարի ավանդույթ: Չի բացառվում, որ այդպիսի նիստ տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում: Մենք կտեղեկացնենք, և՛ նիստի մասին, և՛ քննարկված հարցերի մասին»,- նշեց Բաբայանը։

Հարցին՝ ե՞րբ է հրավիրվելու նիստը, ովքե՞ր են մասնակցելու և ի՞նչ է քննարկվելու, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ կտեղեկացնեն, երբ նիստը լինի:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԽ նիստի վերաբերյալ տեղեկություն տրամադրվում է վարչապետի որոշմամբ:

«Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ տեղեկատվություն և լուսաբանման թույլտվություն տրամադրվում է միայն վարչապետի աշխատակազմի կողմից՝ վարչապետի որոշմամբ։ Սա հստակ սահմանվում է Անվտանգության խորհրդի մասին օրենքի 3-րդ գլխում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո սա Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստը կլինի: Առաջինը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ: Երկրորդ համատեղ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին՝ Երևանում, Նիկոլ Փաշինյանի, Բակո Սահակյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ: