Փաշինյան-Ալիև դեբատն ընդգծեց կառուցողականի և ապակառուցողականի, ժողովրդավարի և ավտորիտարի անջրպետը. Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

– Տիկի՛ն Հայրապետյան, Մյունխենում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հրապարակային դեբատը: Այն և՛ քննադատությունների է արժանացել, և՛ գովասանքի: Դուք ինչպե՞ս եք գնահատում քննարկումը:

– Ես կարծում եմ՝ միանշանակ գնահատական դա չէր էլ ստանալու, որովհետև ղարաբաղյան խնդիրը մեզ համար շատ կարևոր է, նաև մեզանից յուրաքանչյուրին էմոցիոնալ առումով շատ կապակցված: Իրականում ես կարծում եմ՝ շատ ողջունելի է, որ մեր հասարակության ներսում բուռն քննարկումներ են լինում, մարդիկ ասում են՝ սա կարելի էր ասել կամ սա այլ կերպ կարելի էր ասել: Ուրախ եմ, որ մեր հասարակությունում դիսկուրսի պակաս չի լինում: Ինձ համար ցավալի է, որ նույնը տեղի չի ունենում Ադրբեջանում, այդ առումով ես խնդիր եմ տեսնում: Դա ամբողջությամբ արտացոլում է այն իրականությունը, որ գոյություն ունի երկու երկրներում: Եվ եթե ընդհանրական գնահատենք այդ դեբատը, Ալիևը խոսում էր տարիներով հայտնի իր կարծրատիպերի և մոտեցումների մասին, Փաշինյանն առաջարկում էր հնարավոր լուծումներ կամ առաջընթացի մեխանիզմներ: Կառուցողականի և ապակառուցողականի, ժողովրդավարի և ավտորիտարի ամբողջ անջրպետը, կարծում եմ, արտացոլվեց այդ 45 րոպեանոց դեբատում:

– Նման ձևաչափով քննարկումն ընդհանրապես արդյունավետ համարո՞ւմ եք: Ի վերջո, մյունխենյան խորհրդաժողովը բավական ներկայացուցչական հարթակ է, հայկական կողմի տեսակետները տեղ հասցնելու լավ հնարավորություն:

– Յուրաքանչյուր կողմ փորձում էր մաքսիմալ իր տեսակետները ներկայացնել: Ես հենց դա նկատի ունեի. Ալիևն ասում էր բաներ, որ միշտ է ասել: Եվ եթե մարդիկ հետևել են խնդրին, արդեն քաջածանոթ էին այդ դրույթների հետ: Փաշինյանը հանդես եկավ նոր դրույթնեերով: Ասում էր՝ միկրոհեղափոխություններ անենք գործընթացում, եկեք փոխադարձաբար ժողովուրդների հետ խոսենք: Այսինքն՝ ինքն ունի այնքան համոզմունք, ներքին վստահություն, որ կարող է որևէ ուղերձ հղել Ադրբեջանի ժողովրդին: Եվ շատ հետաքրքիր հարց էր տալիս Ալիևին, որ տարիներով, տասնամյակներով ատելություն է քարոզում մեր դեմ, պատրա՞ստ ես դու խոսել մեր ժողովրդի հետ: Կարծում եմ՝ դրանով նա ցույց էր տալիս այն հսկայական տարբերությունը, որ կա, և դա էլ մեսիջներից մեկն էր հանրությանը: Խոսում էին կարգավիճակի, տարբեր հարցերի մասին, բայց հստակ մի բան ասաց. ձեզ համար տարածք, մեզ համար՝ անվտանգություն, կենսական անվտանգություն, որը զիջման ենթակա չէ:

– Քննարկման ժամանակ նորից խոսվեց հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին: Ալիևն ասաց՝ քննարկել են այն և համաձայնություն տվել են: Նիկոլ Փաշինյանը, սակայն, տեսակետ չհնչեցրեց: Այսինքն՝ հայկական կողմը դեռ քննարկելո՞ւ է այդ տարբերակը:

– Ես կարծում եմ՝ հենց այն, ինչ մինչ այդ նշեց վարչապետը, որ մեզ համար անվտանգությունը զիջման ենթակա չէ, մեզ համար տարածք չէ: Այսինքն՝ մենք չենք քննարկելու այդ տարբերակը, որ դուք տարիներով քննարկել եք: Ուղղակի, կարծում եմ, հարկ չհամարեց այդքան կոշտ արտահայտվել, որ իրավիճակը չլարվի, բայց իր ամբողջ նախորդ ասածը կոմպենսացրեց այն, որ նա դրան չարձագանքեց: Միջազգային հանրությանն ուղղված մեսիջները հստակ են. մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, կողմ ենք դրանց, բայց հստակ արձանագրում ենք, որ ձեր նշած այդ տարածքը մեզ համար անվտանգություն է, մեր լինել-չլինելու հարց է, և մենք այստեղ զիջելու, հետքայլի տեղ չունենք:

– Այսինքն՝ կարելի է սա հստակ ուղե՞րձ համարել, որ շրջանների վերադարձի հարց չի քննարկվելու, չի դիտարկվելու:

– Ես ասում եմ՝ այս փուլում մենք պատրաստ ենք միայն ու միայն քննարկել մթնոլորտի առողջացման ուղղված հարցեր, որին զուգահեռ՝ Արցախի վերադարձը բանակցային սեղան: Մնացած տարբերակներն այս փուլում մեզ համար դիտարկելի չեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան