Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը
Մահացել է լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը։ Նա 57 տարեկան էր:
Գերման Ավագյանը ծնունդով Վրաստանի Իմերեթի շրջանից էր:
1989 թվականից, որպես ազատ լուսանկարիչ, նա համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերի, մտավոր առողջության խնդիրների, հանքարդյունաբերության, հաշմանդամության ու աղքատության խնդիրների։