ԱԺ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին․ Տիգրան Ուլիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.02.2020 | 17:24ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն անդրադարձավ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
«Ժամեր առաջ Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Որպես ՀՀ ԱԺ-ի Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար՝ բարեկամական խմբի և ամբողջ ԱԺ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին և խորհրդարանի բոլոր անդամներին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։