ԵԺԿ-ն մտահոգություն է հայտնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առիթով
Քաղաքականություն
11.02.2020 | 13:27Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) իր տեսակետն է հայտնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ որքան հնարավոր է շուտ խնդրել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և դիտարկել այն»,- ասված է Twitter-ում հրապարակված ԵԺԿ հաղորդագրությունում: