«Ոչ»-ի շտաբը մնացել է դատարկ. ՀՀԿ-ն դեռ մտածում է, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն քարոզարշավ չեն տանի

Լուրեր

06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
Բոլորը

Փետրվարի 17-ից կմեկնարկի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Դրանցից հիմնականով առաջարկվում է կասեցնել ՍԴ նախագահի ու անդամների լիազորությունները, որից հետո, ինչպես իշխող քաղաքական ուժն է հավաստիացնում, կարճ ժամկետում կձևավորվի Սահմանադրական դատարանի նոր կազմ։ Հանրաքվեի օր է նշանակված ապրիլի 5-ը:

Հստակ է մեկ բան՝ «Այո»-ի քարոզչության առանցքում լինելու է «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ «Այո»-ի շտաբը կղեկավարի ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀԱԿ-ը կողմ է ԱԺ-ի առաջարկած սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին:

«Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է: Սպասարկելով սահմանադրական կարգի դեմ բազմաթիվ ոտնձգություններ կատարած նախկին ռեժիմի շահերը և խոչընդոտելով արդարադատության իրականացմանը՝ այն վերածվել է սահմանադրական օրինականությանը խանգարող և մշտական լարվածության աղբյուրի: Ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի: Առանց դրա անհնար է կառուցել ժողովրդավարական երկիր»,- ասվում է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Քաղաքական ուժերը դեռևս չեն հստակեցնում՝ արդյո՞ք լինելու են «Ոչ»-ի ճամբարում և, ի վերջո, ո՞ր ուժն է հավակնում ղեկավարել «Ոչ»-ի շտաբը:

ԱԺ-ի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», դեռևս որոշում չունի։ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում ասել է, որ «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարում լինելու որոշումը կկայացվի խորհրդի սպասվող նիստում։ ԲՀԿ-ն, կարծես թե, չի պատրաստվում ընդդիմադիր մյուս ուժերի հետ դիմել ՍԴ՝ վիճարկելու հանրաքվեի սահմանադրականությունը։ Ծառուկյանն այսպես է հիմնավորում. «Քանի որ Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, մենք ձեռնպահ կմնանք»։

Ընդդիմադիր մյուս ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ այսօր հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու «Ոչ»-ի քարոզարշավին, մյուս ուժերին էլ կոչ արեց չմասնակցել, իր բնորոշմամբ՝ «հակասահամանդրական», «հակաօրինական» գործընթացին, որպեսզի իշխանությանը հնարավորություն չտան «նոր սատանաների» փնտրտուքի և ատելության խոսքի վրա հիմնված հակազդեցության մեծացման։

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից ոչ մեկն այս պահին չի հայտարարել «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու և «Ոչ»-ի ճամբար ձևավորելու մասին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հարց ուղղեցինք՝ արդո՞ք Հանրապետական կուսակցությունը կազմակերպված ձևով մասնակցելու է քարոզարշավին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն խստորեն դատապարտել էր այս գործընթացը՝ համարելով հակասահմանդրական։

«Կուսակցությունում շարունակվում են մարտավարության մասին քննարկումները, դեռ վերջնական որոշում չունենք: Բայց հիշեցնեմ, որ կուսակցության հայտարարության մեջ այս ամբողջ գործընթացը իր բովանդակությամբ և ընթացակարգով հիմնավորված գնահատվել է որպես հակասահմանադրական, և վերջնական տակտիկական լուծումն այս հակասահմանադրական հանրաքվեի մասնակցության ձևի հետ կապված կկայացվի շաբաթվա ընթացքում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է, այսպես ասած, «Ոչ»-ի շտաբ ձևավորելու և քարոզչությունը գլխավորելու հարցին, ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ որևէ հատուկ հավակնություն չունեն. «Բայց այս ընթացքում բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի և՛ Հայաստանի հասարակությունը, և՛ միջազգային հանրությունը ճիշտ իրազեկված լինեն այս փոփոխությունների խայտառակ հակասահմանադրական բնույթի և իշխանության ուզուրպարցիայի փորձի մասին»:

«Ոչ»-ի ճամբարում հանդես գալու պաշտոնական որոշում դեռևս չունի նաև արտախորհրդարանական մեկ այլ խոշոր ուժ՝ ՀՅԴ-ն: Կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը հարցը քննարկելուց հետո միայն կհայտարարի իր դիրքորոշումը:

Ռոբերտ Անանյան