Գագիկ Ծառուկյանը լքել է 1-ին տեղը․ հայտնի են ԱԺ-ից ամենաշատը բացակայած, կողմ և դեմ քվեարկած պատգամավորները

Լուրեր

31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
31.08.2026 | 15:46
Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ մոնիթորինգ ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման ԱԺ-ի երրորդ նստաշրջանի աշխատանքները։ Այսօր «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացրեց տվյալները։

Ըստ այդմ՝ պատգամավորներից ամենաշատ «կողմ» քվեարկածը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է (189), ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը իշխանական է՝ «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը (30), ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը (18)։

Լուսինե Վասիլյանը պարզաբանեց, որ ութամյա առաջնորդությունից հետո Գագիկ Ծառուկյանը զիջել է դիրքերը՝ իբրև ամենաշատը բացակայած պատգամավոր, տեղը զիջելով Արուսյակ Ջուլհակյանին։

Ըստ մոնիթորինգի՝ ամենաշատը բացակայել է իշխանական պատվամավոր Արուսյակ Ջուլհակյանը (132), ամենաշատ հարց տվել ու ելույթ է ունեցել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը (79)։

«Իմ քայլի» պատգամավորները հարց են տվել ու ելույթ ունեցել 578 անգամ, ԲՀԿ-ականները՝ 236 անգամ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները 144 անգամ։

Ըստ այդմ՝ «Իմ քայլի» պատգամավորները միջինում հնչեցրել են 7, մյուս երկու խմբակցությունների պատգամավորները՝ 8-ական հարց ու ելույթ։ 7-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանում ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է ԱԺ-ն, 70%-ը՝ կառավարությունը։

Լուսինե Վասիլյանն ասում է՝ ԱԺ մոնիթորինգի տասնամյա դիտարկումների ընթացքում սա ամենաբարձր ցուցանիշն է․ «Ունեցել ենք նստաշրջաններ, երբ խորհրդարանի մասնաբաժինը եղել է 5%։ Սա հիմնական տարբերությունն է, որ արձանագրում ենք երկրորդ նստաշրջանի համեմատ»։

Հետաքրքրական է, որ կառավարության որևէ նախագիծ չի մերժել խորհրդարանը, բայց ընդունվել են նախագծեր, որոնց վերաբերալ վերապահումներ է ունեցել կառավարությունը։ Օրինակ՝ Վարազադատ Կարապետյանի առաջարկը՝ Սևանա լճից ջրառի ծավալի սահմանափակման վերաբերյալ, կառավարությունը համարել էր ոչ բավարար հիմնավորված, բայց այն ընդունվել է 101 կողմ ձայնով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան