ԵԽԽՎ-ում կոչ են անում Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ դիմել Վենետիկի հանձնաժողով ու կարծիք ստանալ

Լուրեր

31.08.2026 | 15:15
Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:10
Փաշինյանն ու Ալիևը քննարկում են ունեցել // Արմեն Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 15:02
Ամեն օր սպասում էինք, գիտեինք, որ գալու են. Օրբելյանը` Քոչարյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:53
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը
31.08.2026 | 14:50
ԱՄՆ Գրանդ Կանիոնում հեղեղի հետևանքով զոհ կա․ անհետ կորածներին որոնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:46
Պուտինը չի՞ միջամտում ՀՀ ներքին գործերին. հարց` Քոչարյանի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:41
Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:34
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:25
Միրզոյանն ու դիվանագիտական ծառայության ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահման և Գյումրի-Կարս երկաթգծի կայարան
31.08.2026 | 14:19
Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
31.08.2026 | 14:11
Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
Բոլորը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները քիչ առաջ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնել Վենետիկի հանձնաժողով՝ հրատապ գործընթացի միջոցով կարծիք ստանալու համար: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից:

«Հայաստանի խորհրդարանը որոշեց փետրվարի 6-ին արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կհեռացնեն Սահմանադրական դատարանի կողմից օրենսդրական նախագծի համապատասխանությունը ստուգելու սահմանադրական պահանջը: Ի թիվս այլ փոփոխությունների, սա կփոխի նաև Սահմանադրության վերանայման ընթացակարգը: Բացի այդ, ներկայացվել է սահմանադրական փոփոխության նախագիծ, որը, կարծես, նպատակ ունի անհապաղ դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների պաշտոնավարումը։

Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ գործող սահմանադրական ինստիտուտների գործունեության համար: Այս համատեքստում, հաշվի առնելով թեմայի շուրջ ներկայացված մի շարք հարցեր, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հնարավորինս շուտ ներկայացնել Վենետիկի հանձնաժողով՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին։ Մենք գտնում ենք, որ հրատապ գործընթացի միջոցով ձևավորված այդ կարծիքը արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում՝ հայ ընտրողների համար, եթե հանրաքվե անցկացվի»,- նշվում է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ։

Նելլի Մելքոնյան