ԼՂ հարցի շուտափույթ կարգավորման հետ հույսեր կապելը միամտություն է. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Ժնևյան ինտենսիվ բանակցությունների հետքերով» խորագրով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց՝ եթե մանրամասն կարդանք Բրատիսլավայի հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, ապա վստահաբար կարող ենք ասել, թե ինչ են քննարկել կողմերը Ժնևի հանդիպման ժամանակ:

Ստյոպա Սաֆարյանը խոսեց ուղիղ կապի ներդրման, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին նախկին իշխանության ներկայացուցիչների հիշեցման, լարվածության թուլացման և հասարակություններին խաղաղության պատրաստելու, գերիների փոխանակման և այլ հարցերի մասին:

Անդրադառնալով բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցության խնդրին՝ քաղաքագետը նկատեց, որ, օրինակ, լրագրողների փոխայցելությունների ծրագրում Արցախից լրագրողի ներգրավմամբ Ադրբեջանին ադապտացնում են Ստեփանակերտի մասնակցության խնդրին:

«Արցախին բանակցություններից հեռացնելն ավելի հեշտ էր, և դա արվեց, ցավոք, նաև հայկական կողմի և Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշման արդյունքում, բայց այժմ մենք ստիպված ենք 1998 թվականին կայացված այդ խայտառակ որոշումը հետ շրջելու, դրա հետևանքները վերացնելու և Արցախին բանակցային պրոցես վերադարձնելու տևական ու բարդ խնդրի լուծմանը»,- ասաց Սաֆարյանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ըստ քաղաքագետի, այնքան խորը փակուղում է, որ դրա շուտափույթ կարգավորման հետ հույսեր կապելն ուղղակի միամտություն է:

Մանրամասները՝ տեսանյութում: