ՄԽ համանախագահները «նկատողություն» են անում հայկական կողմին թափանցիկության համար. փորձագետը՝ կոնֆիդենցիալության սկզբունքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության՝ կոնֆիդենցիալության մասը ձևակերպված է այսպես. համանախագահները վերահաստատում են կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Այսինքն՝ այս հանձնառությունը նախ և առաջ հենց համանախագահների հանձնառությունն է: «Ժնևյան ինտենսիվ բանակցությունների հետքերով» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը:

«Եթե տեսականորեն դիտարկենք, որ այստեղ կա որոշակի ակնարկ հայկական կողմին, սա միմիայն վկայում է, որ Հայաստանի գործող բանակցային թիմը, որը ժամանակին ստանձնել էր հանձնառություն՝ բանակցային գործընթացը հնարավորինս թափանցիկ դարձնել հանրության համար, ըստ էության, հավատարիմ է իր հանձնառությանը»,- հավելեց փորձագետը:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ համանախագահները, փաստորեն, «նկատողություն» են անում հայկական կողմին բացության համար:

«Արդյո՞ք պետք է շարունակել, թե՞ ոչ: Կարծում եմ՝ հայկական կողմը հստակ գիտակցում է թափանցիկ աշխատանքի կարևորությունը, միևնույն ժամանակ գիտակցում է որոշակի կարմիր գծերի առկայությունը և, բնականաբար, երբևէ հարվածի տակ չի դնի բանակցային գործընթացը»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: