Չեղարկվել է երգչուհի Ջամալայի երևանյան մենահամերգը

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եվրատեսիլ 2016» երգի հեղինակավոր մրցույթում հաղթած երգչուհի Ջամալայի երևանյան համերգը, որը նախատեսված էր փետրվարի 14-ին, չի կայանա:

«Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ պետք է կայանար Ջամալայի մենահամերգը, սակայն «Ֆեյսբուք»-ում երգչուհու պաշտոնական էջում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ համերգը տեղի չի ունենա։ Երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել է, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել։

«Դրիմ փրոջեքթ»-ի  ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, նշել է, որ խնդիրը կապված  է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարի հետ: «Երբ առաջին պայմանագիրն ուղարկեցին, նշված էր, որ 2019-ի դեկտեմբերի 17-ին մենք կանխավճար պետք է փոխանցեինք: Քանի որ առջևում Ամանորն էր, պայմանավորվեցինք փոխանցումը կատարել հունվարի 10-ին. նրանք համաձայնվեցին: Խնդիրն առաջացել է նրանից, որ Ջամալայի ներկայացուցիչները մեզ ուղարկել են ադրբեջանական բանկի հաշվեհամար, չնայած բանկը գտնվում է Լոնդոնում, բայց Բաքվի «MuganBank»-ն է: Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։ Խոսեցինք Ջամալայի ներկայացուցիչների հետ, բացատրեցինք իրավիճակը, նրանք մեզ առաջարկեցին գնալ Թիֆլիս և այնտեղ առձեռն տալ մի մարդու այդ գումարը, բայց այդպես մենք չհամաձայնեցինք: Առաջարկեցինք մեզ տրամադրեն այլ բանկի հաշվեհամար: Սպասեցինք, որ ուղարկեն նոր հաշվեհամարը այլ բանկից, որը նրանք տրամադրել են 3 օր առաջ: Մենք նոր հաշվեհամարով կազմեցինք պայմանագիրը, ուղարկեցինք, որ հաստատեն: Բայց առանց մեզ պատասխանելու նրանք չեղարկեցին համերգը, որի մասին մենք ինքներս տեսանք Ջամալայի էջում»,-պատմել է Հայկ Անդրեասյանը:

«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ տոմսերի վաճառքը սկսվել է այն ժամանակ, երբ Ջամալայի պաշտոնական էջում Երևանում կայանալիք համերգի մասին  տեղեկություն է տեղադրվել:

«Նրանց հետ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները մեզ մոտ կան՝ ուղարկված պայմանագրերը, նկարները և այլն: Քանի որ հաշվեհամարի խնդիրն էր միայն, երկկողմանի որոշվեց, որ տոմսերի վաճառքն արդեն կարող ենք սկսել միչև այդ հարցի կարգավորումը: Երբ Ջամալայի պաշտոնական էջում տեղադրվեց երևանյան համերգի պաստառը, սկսվեց տոմսերի վաճառքը: Նրա էջից ուղիղ հղումով անցնելով Tomsarkgh.am՝ մարդիկ գնում էին տոմսերը: Առանց նրա պաշտոնական էջի հայտարարության, մենք չէինք կարող սկսել գովազդային արշավը: Ասեմ ավելին՝ մենք ամբողջությամբ նրանց թելադրած կանոնակարգով ենք շարժվել»-շեշտել է Հայկ Անդրեասյանը:

Նա խոստովանել է,  Ջամալայի ներկայացուցիչների կողմից  համերգի անսպասելի չեղարկումն իրենց համար անհասկանալի էր, իսկ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել տոմսերը, կարող են վերադարձնել և վերցնել գումարը: