Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ամփոփելով հունվար ամիսը՝ «Հոֆենհայմ»-ն իր պաշտոնական կայքում անցկացրած քվեարկության արդյունքում ընտրել է լավագույնին, և լավագույնն Ադամյանն է 74 տոկոս արդյունքով:
26-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականից ի վեր «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո երկրորն անգամ է ճանաչվում լավագույնը: