ԵԽԽՎ-ում անհանգստացած են վարչապետի գրասենյակի և ՍԴ-ի միջև լարվածությունից

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Հայաստանի երկու պետական ​​ինստիտուտների ՝ Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր մակարդակից: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից:

«Հավասարակշռությունն անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն համաձայն օրենքի գերակայության, և հարգեն այն իրենց գործերով ու խոսքով՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքը: Եթե ​​նրանք չեն կարողանում համագործակցել սկզբունքների շրջանակում, ապա քայքայում և վնասում են միմյանց: Ուստի մենք անհանգստացած ենք աննախադեպ մակարդակի հասած այս լարվածության երկարատև վնասով, որը կարող է ազդել դատական համակարգի վրա, ընդհանուր առմամբ, որի նկատմամբ վստահությունն առանց այդ էլ ցածր է:

Հայաստանի Կառավարությունն ու Խորհրդարանը մինչ այժմ հարգել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի վերաբերյալ: Համաձայն եվրոպական չափանիշների ՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամկետ կենսաթոշակները պետք է լինեն խիստ կամավոր, և որ այդ սկզբունքը պետք է դիտարկվի: Որպես համազեկուցողներ՝ մենք ուշադիր մշտադիտարկում կանցկացնեք, որպեսզի Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, եթե նույնիսկ այս մեխանիզմի նպատակը, որը միտված է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն, տեղին է:

Մենք արդեն ընդգծել ենք, որ քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Վերջապես, այդ լարվածությունը չպետք է ստվեր գցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտության վրա»,- նշվում է հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝ Նելլի Մելքոնյանի