Եթե Նիկոլ Փաշինյանի «կոստյումի» գրպանում ցեց է, մեկ է՝ դա Սերժ Սարգսյանի հագով էր կարված. Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
31.08.2026 | 15:46
Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:33
Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
31.08.2026 | 15:24
Մասկը պատրաստ է Ուկրաինային թույլ տալ Starlink-ն օգտագործել ՌԴ-ին հարվածների համար, սակայն անհրաժեշտ է Սպիտակ տան որոշումը․ FT 
31.08.2026 | 15:15
Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:10
Փաշինյանն ու Ալիևը քննարկում են ունեցել // Արմեն Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իշխանությունները չունենալով դատաիրավական համակարգը բարեփոխելու կարողություններ՝ կենտրոնացել են Հրայր Թովմասյանի վրա, և եթե նա հրաժարական տա, դա ոչինչ չի տալու մեր հանրությանը: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Դիտարկմանը, որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ է եղել և կարող է ՍԴ-ի որոշումների վրա ազդեցություն ունենալ, Գևորգ Գորգիսյանն ասաց. «Ես կասկածում եմ, որ Հրայր Թովմասյանը կարող է ՍԴ-ի որոշումների վրա ազդեցություն ունենալ, որովհետև այն կոլեգիալ մարմին է: Այն քաղաքացիները, որոնք դուրս էին եկել փողոց, նպատակը միայն Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելը չէր: Հանրությունն ուզում էր լրջագույն փոփոխություններ, լճացած իրավիճակից դուրս գալու քայլեր»:

-ՍԴ նախագահի փոփոխությունն այդ լրջագույն փոփոխություններից չէ՞:

-Մենք չգիտենք, թե Հրայր Թովմասյանի հրաժարականը, որքանով է հանրության պահանջը: Թողած բազմաթիվ խնդիրներ, որոնց առաջ կանգնած ենք:

-Դուք չգիտեք, թե հանրության մեծ մասն ի՞նչ կարծիք ունի Հրայր Թովմասյանի մասին:

-Եթե մենք ֆեյսբուքով ենք չափում, ապա ֆեյսբուքում պահանջում են ինձ վառել:

-Իշխանությունը պատճառ է նշում՝ ասում են Հրայր Թովմասյանը խախտումներով է ընտրվել:

-Դա Նիկոլ Փաշինյանի կարծիքն է, դա փաստ չէ, եթե կան փաստեր, ապա ոչ մեկ չի բռնել Դատախազության կամ ՀՔԾ-ի ձեռքը…

-Գագիկ Հարությունյանի վաղաժամ հրաժարականը փաստ չէ՞ր:

-Օրենքի տառին համապատասխան էր: Մենք դա ժամանակին քննադատել ենք, դեմ ենք քվեարկել: Դա չի նշանակում, որ հիմա կարելի է օրենք խախտել:

-Դո՞ւք էլ եք կարծում, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում:

-Հրայր Թովմասյանի հրաժարականի գործընթացը դարձել է քաղաքական: Ամբողջ քաղաքական թիմը էներգիան ծախսում է նրա դեմ, Հրայր Թովմասյանին դարձել են հերոս:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան