Զինվորի հայրենասիրությունը որքան էլ ցանկանան կոտրել՝ չեն կարող. ադրբեջանական ուղղաթիռը խոցած ապրիլյանի մասնակից

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Բանակի օրվա առթիվ Factor.am-ը զրուցել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Գևորգ Մանուկյանի հետ։

Գևորգը ծառայել է Արցախի «Եղնիկներ» զորամասում։ Ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը նա խոցել է մարտական դիրքերի ուղղությամբ հրթիռներ արձակող ադրբեջանական ուղղաթիռը՝ այդպիսով կանխելով թե՛ մարդկային և թե՛ տարածքային կորուստները:

-Գևորգ, ներկայում բանակում առկա իրավիճակը, վերջին բարեփոխումները՝ կապված սննդի հետ, զենքի ձեռքբերումն ինչպե՞ս կգնահատեք։

-Ամեն ինչ լավ է։ Դրական փոփոխությունները միշտ էլ լավ են ազդում բանակի վրա։ Բանակն անընդհատ զարգացող օրգանիզմ է։ Եվ փոփոխությունները միշտ պետք են ու միշտ էլ լինելու են։

-Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ զինվորները տարատեսակ կարծիքներ էին հայտնում։ Մի քանիսն իրենց հրապարակային խոսքում չեն բացառել, որ պատերազմը կարող էր պայմանավորված լինել։ Ձեր տեսակետը ո՞րն է։

-Հիմա եթե մենք մտածենք, որ դա պայմանավորված պատերազմ էր, արդյունքում որքանո՞վ է մեզ համար արժևորվելու հայրենիքը և մեր արածը։ Եթե, օրինակ, ես պարզեմ կամ նման կանխավարկած ունենամ, որ պատերազմը պայմանավորված էր, որքանո՞վ եմ երաշխավորված, որ հաջորդ անգամ պայմանավորված չի լինելու։ Եթե պայմանավորված պատերազմ լինի, այդ դեպքում պետք է մտածեմ՝ ով պայմանավորվել է, թող ինքն էլ գնա, պաշտպանի՞ հայրենիքը։ Անձամբ ինձ դա չի հետաքրքրում՝ պատերազմը պայմանավորվածությա՞ն արդյունք էր, թե՞ ոչ։ Դա ընդհանրապես կապ չունի զինվորի համար։ Եթե պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները հարձակվում, ուրեմն չպե՞տք է պաշտպանենք հայրենիքը։

-Գլխավոր գործոնը ո՞րն էր, որ նպաստեց և զինվորները կարողացան հակահարված տալ հակառակորդին։

-Երևի հրամանատարական կազմը, քանի որ առաջ մղող առաջին գործոնը բարձր պատրաստվածությամբ հրամանատարական կազմն է, զինվորի մեջ եղած հայրենասիրությունը, որ որքան էլ ցանկանան կոտրել՝ չեն կարող։ Մեր հետագիծը միշտ էլ ցույց է տվել, որ զինվորները միշտ պատրաստ են վտանգների դիմակայել։

-Եվ Ձեր մաղթանքն օրվա առթիվ բանակին, զինվորներին։

-Մաղթում եմ, որ միշտ լինեն իրենց տեղում, պատրաստ, մարտունակ։ Բարի ծառայություն եմ մաղթում բոլոր զինվորներին։

Մերի Մարտիրոսյան