Հրայր Թովմասյանը խնդրում է, որ խոսողը լինի Արթուր Վանեցյանը, իսկ Վանեցյանը թեման շեղեց դեպի գրիչը․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.04.2026 | 22:48
OpenAI-ը, Google-ը և Anthropic-ը միավորվել են՝ Չինաստանի կողմից արհեստական ​​ինտելեկտի իրենց տեխնոլոգիաների գողությունը կանխելու համար
07.04.2026 | 22:34
Գուսան Շերամի փողոցում ավտոմեքենաներ են բախվել
07.04.2026 | 22:19
ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ԱԲ-ով գեներացված բովանդակության պարտադիր մակնշման պահանջ սահմանող օրինագիծը
07.04.2026 | 22:02
ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
07.04.2026 | 21:46
Արարատ Միրզոյանը նվեր է ստացել Օմանի ԱԳ նախարարից
07.04.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.04.2026 | 21:13
Իրանում ավելի քան երեք տարի ձերբակալված ֆրանսիացի զույգը ազատ է արձակվել, ուղևորվում են Ֆրանսիա
07.04.2026 | 21:00
Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:44
Ադրբեջանում սկսել են արգելել հիջաբ կրել հանրակրթական դպրոցներում
07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:14
Սիմոնյանն իր էջում տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժված տարբերակը, որում ընտրողաբար է ներկայացված ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը
07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ պնդեց, թե 2018-ի մայիսից սկսած Հրայր Թովմասյանն իրեն ուղղված առաջարկներով է հանդես եկել, որոնք ինքը մերժել է, քանի որ նախկինների հետ չի գնում համագործակցության։

-Ես ամենևին չեմ զարմանում նրանից, ինչ ասել է պարոն վարչապետը, որովհետև ակնհայտորեն մենք տեսնում ենք Հրայր Թովմասյանի բուռն ցանկությունը մնալու իր պաշտոնում, որքան էլ պաշտոնը զբաղեցնելու օրինականության շուրջ լուրջ փաստեր կան։ Պետական այդ մարմնի զավթման փաստերը բավականին շատ են եղել, ես չգիտեմ գուցե հենց դրանից ելնելով է պարոն Թովմասյանը Փաշինյանի հետ հանդիպելու, կոնտակտներ հաստատելու ուղիներ փնտրել, թե՞ նրանից, որ տեսել է, որ նախկին իշխանության բազում անդամներ մնացել են համակարգում և մտածել է՝ իսկ ինչո՞ւ ես չեմ կարող մնալ։

Այս մեկուկես օրվա զարգացումները ցույց են տալիս մի բան, որ խնդիր է դրված ամեն գնով Հրայր Թովմասյանին այդ պաշտոնում պահելու, ինչ-ինչ շրջանակների կողմից։ Այսօր էլ պարոն վարչապետը հաստատեց, որ դրան հաջորդած զարգացումները ցույց տվեցին այդ մտադրությունների մասին, խոսքը վերաբերում է, թե՛ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչների պահվածքին։

-Վարչապետն այսօր խոսելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, առանց անուններ նշելու, ասաց, որ ինֆորմացիայի կրողը երեքն են, որոնցից երկուսը ընդդիմադիր դաշտում են։ Ո՞ւմ նկատի ուներ և այդ պարագայում ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

-Ես կարծում եմ, որ պարոն վարչապետը նկատի ուներ Հրայր Թովմասյանին և Արթուր Վանեցյանին։ Չգիտեմ Հրայր Թովմասյանին դիտարկում է ՍԴ անդամ, թե՝ ընդդիմադիր ներկայացուցիչ։ Նրանք իրենց հայտարարություններով ի ցույց են դրել, որ ինչ-որ բան գիտեն։

Պարոն Փաշինյանը, եթե անգամ երկուսի դեմ միայնակ է, ապա միայնակ չի նախաձեռնում բացել փակագծերն ու հայտնել տեղեկությունը։

Արթուր Վանեցյանը արտառոց քայլ կատարեց երեկ, այն ժամանակ երբ մեզ հասկանալի էր, որ այս եռանկյունու մեջ մի բան կա, որից պարոն վարչապետը չի խոսում և թողնում է, որ մյուս երկուսը խոսեն։ Մյուս երկուսը չեն խոսում։ Հրայր Թովմասյանը խնդրում է, որ խոսողը լինի Արթուր Վանեցյանը, իսկ Վանեցյանը դրա մասին խոսելու փոխարեն, թեման շեղեց դեպի գրիչը, և փորձեց ներկայացնել, թե «Իմ քայլը» պետք է փոխի վարչապետին։ Այսինքն՝ Արթուր Վանեցյանը թեմա էր փոխում և չէր ցանկանում խոսել մի բանի մասին,  որն ակնհայտորեն իրեն ձեռտու չէր։

– Փաշինյանն այսօր նաև ասաց, որ նախկին իշխանության ներկայացուցիչները դիմում են միջազգային կազմակերպություններին՝ ասելով, որ իշխանությունը անձնական հաշվեհարդար են լուծում Թովմասյանի հետ և փորձում են հեղինակազրել ժողովրդավար արժեքները։ Թովմասյանն ինքն էլ էր ասել, որ իշխանությունները ցանկանում են ազատվել իրենից և այդ մասին միջազգային հանրությունն էլ է տեղյակ։ Ի՞նչ ազդեցություն կարող  են ունենալ նման հայտարարությունները։

Եթե ՀՀ իշխանությունները ճիշտ չբացատրեն միջազգային հանրությանը, թե ինչ է կատարվում և դա հավուր պատշաճի չներկայացնեն, հնարավոր է, որ միջազգային հանրությունը ճիշտ չհասկանա, թե ինչ է կատարվում ՀՀ-ում։

Փաշինյանն արձանագրել է այն, ինչը տեսանելի է բոլորիս, և վարչապետը ճիշտ է, որ այս ամենի արդյունքում փորձ է արվում կասկածի տակ դնել ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության միջազգային հեղինակությունը։

-Կհաջողվի՞։

-Ոչ, չի հաջողվի քանի որ այդ նույն երկրները, տեղեկություններ ստանում են ՀՀ-ում գրանցված դիվանագիտական կորպուսների, անձնական շփումների միջոցով։ Այդքան էլ պրիմիտիվ չէ ամեն ինչ, ինչքան նախկին իշխանություններն են կարծում։

Վերադառնալով Հրայր Թովմասյանի դեպքին, եկեք մի բան հասկանանք, որ Սահմանադրական դատարանը, Արցախը այն երկու հարթակներն են մնացել, որոնք նախկին իշխանությունները  ցանկանում են դեմ հանել ներկա իշխանություններին ու կառավարությանը։

Նախկին իշխանությունները նյարդայնացած են, որովհետև Կապանի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մի այնպիսի խաղ գծեց, որին արձագանքեցին Արցախի նախագահի հինգ թեկնածուները։

-7 շրջանների վերադարձի մասի՞ն։

-Այո՛, նրանք մերժեցին նախկին իշխանություններին և դրանով ասվեց, որ բացառվում է, որ ի դեմս այդ թեկնածուների Արցախը կարող է դեմ դուրս գալ ներկա իշխանություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լիլիթ Շաբոյան