Վանաձորում «Mercedes C»-ն բախվել է ծառին. վարորդն ու 4 ուղևորները հոսպիտալացվել են

Լուրեր

07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Գարիկ Սարգսյանը, դերասանական տաղանով, Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 15:39-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում՝ սրճարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Նարեկ Գ., ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Արևիկ Գ.-ն (ծնված 2000 թ.), Արև Մ.-ն (ծնված 1999 թ.), Արևիկ Չ.-ն (ծնված 2000 թ.) և Տիգրան Ղ.-ն (ծնված 1999 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ: Արևիկ Չ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները վարորդի և տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: