Իշխանության դեմ քարոզչական պատերազմ է, կեղծ մեղադրանքներով թշնամանք է սերմանվում. Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
27.04.2026 | 20:12
TRIPP-ը նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
27.04.2026 | 20:00
ՔՊ-ում ավելի շատ գործիչներ կան, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամ են եղել, քան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեջ․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, այսօր արտակարգ դեպք է գրանցվել, զինված տղամարդը մուտք է գործել «Էրեբունի պլազա», կրակոցներ են հնչել և, ըստ նախնական տեղեկություների, հետաքրքրվել է՝ որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Նա վնասազերծված է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։

– Չգիտենք առայժմ, թե ով է, ինչ նպատակով է մտել այնտեղ: Վստահ եմ՝ շատ արագ կբացահայտվեն թե՛ նպատակները, թե՛ այդ ակցիայի դրդապատճառները։ Այս պահին ոչինչ հնարավոր չէ ասել։

– Վերին շրջանում արտակարգ դեպքերի պակաս, կարծես, չկա. ԱԱԾ տնօրենի մահվանը նախորդեց երկրում հեղաշրջման փորձի մասին տեղեկությունը, բողոքի ակցիաներ՝ տարբեր դրդապատճառներով, ինչը երկրում մթնոլորտը լարում է։ Ինչի՞ հետ գործ ունենք։

– Իմ պատկերացմամբ՝ Հայաստանում նախապատրաստվում է հեղաշրջում։ Դա պնդելու համար փաստական հիմք չունեմ, ուղղակի ասեմ՝ ինչո՞ւ է ինձ մոտ նման տպավորություն ստեղծվել։ Ցանկացած երկրում՝ լինի Հայաստանը, Պորտուգալիան կամ այլ, որտեղ հեղաշրջում է ծրագրվում, նախապատրաստական կոնկրետ գործողություններ են իրականացվում, քարոզչական կեղծ լուրերով իշխանության դեմ թշնամանք է սերմանվում, կեղծ մեղադրանքներ են հնչեցվում, հասարակական խմբերի բողոքների գեներացիա և աղմուկ, իշխանության մեջ ճեղքերի առաջացում, արտաքին աջակցության փնտրտուք, լարվածության աճ, կրակոցներ դատավորի աշխատասենյակի լուսամուտին, սպանություններ… Հայաստանում կետ առ կետ տեղի են ունենում նույն քայլերը։ Չգիտեմ, գուցե ուղղակի պատահականություն է։

– Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Factor TV-ի տաղավարում հաստատեց շրջանառվող լուրերը, որ Հայաստանում հեղաշրջման փորձեր են կատարվել։ Ձեր գնահատմամբ՝ ո՞ր ուժերն են ներգրավված այս ամենում։

– Որևէ պատկերացում չունեմ, վստահաբար՝ նա ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ես։ Երևի, առաջիկայում պարզ կդառնա՝ ինչ շրջանակներ են, ինչի մասին է խոսքը։ Ես ուրիշ բանի վրա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել՝ հեղաշրջման փորձ է արվել և կանխվել է… կարծում եմ՝ այդպես չի։ Այնպես չի՝ հեղաշրջման փորձ եղավ, կանխեցին, ամեն ինչ հանդարտվեց։ Ինչո՞ւ հեղափոխությունը հաջողության հասավ նաև, որովհետև ապակենտրոնացված էր: Եթե ցուցարարները հավաքվեին մի կետում, հեշտ կլիներ նրանց շրջափակել, ջարդել, փշրել, ինչպես եղավ 2008 թվականի մարտի 1-ի ժամանակ։ Ինչո՞ւ հեղափոխության ժամանակ իշխանությունները չկարողացան դա անել, որովհետև ապակենտրոնացված էր։ Նույնը հեղաշրջման սցենարն է, հեղաշրջման տարբեր օջախներ կան, այսինքն՝ կամաց-կամաց նախապատրաստվում է այդ ամենը՝ ուժային կառույցներում, և՛ տնտեսական, և՛ իրավական համակարգերում, և՛ քարոզչական դաշտում։

– Վարչապետը վերջերս հայտարարեց, որ վստահում է ԱԱԾ-ին։ Դա չի՞ նշանակում, որ ԱԱԾ-ն դուրս է գալիս հեղաշրջման օջախներից։

– Ո՛չ, կարծում եմ՝ չի նշանակում, որ ԱԱԾ-ն դուրս է գալիս այդ շրջանակներից։ Դա հսկայական կառույց է, որի վրա 100 տոկոսանոց վստահություն չի կարող ունենալ, առավել ևս՝ այնպիսի փակ կառույցում, ինչպիսին ԱԱԾ-ն է։ Երբ բազմակենտրոն են լինում հեղաշրջման օջախները, դրա դեմ շատ դժվար է լինում պայքարել, և իշխանություններն ինչ-որ պահի կարող են բավարար ռեսուրս չունենալ տարբեր կենտրոններից եկող այդ օջախները չեզոքացնելու համար։

– Ինչպե՞ս եք գնահատում ուժային կառույցների ներգրավվածության հավանականությունը հնարավոր հեղաշրջման գործում։

– Բավականին բարձր եմ գնահատում, որովհետև ուժային կառույցներն իրենց ձեռագիրն ունեն, և շատ մեծ վստահություն չունեմ, որ ուժային կառույցներում դրսի ազդեցությունն ամբողջապես չեզոքացված է։ Որոշակի ազդեցություն կա ուժային կենտրոններում։

– Հայաստանի ընդդիմադիր դաշտում դիրքավորված քաղաքական ուժերից ո՞րն է ունակ հեղաշրջման՝ ՀՀԿ, ՀՅԴ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ, Արթուր Վանեցյան, Միքայել Մինասյան, Սասնա ծռեր կամ, միգուցե, այլ ուժեր կան։

– Այո՛, ես ենթադրում եմ, որ բոլորն էլ կարող են ներգրավված լինել՝ դրա համար որևէ փաստ չունենալով։ Այնպես չի, որ միայն նախկիններն են ինչ-որ բան նախապատրաստում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան