Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի

Լուրեր

14.07.2026 | 15:20
Բաքվում պահվող հայ գերու կյանքը վտանգված է՝ ահազանգում է փաստաբանը // Երևան-Մոսկվա չվերթի խափանում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 15:12
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել
14.07.2026 | 15:02
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը
14.07.2026 | 14:50
Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել
14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
14.07.2026 | 14:37
Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ
14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
Բոլորը

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

Այսպես՝ իր զորամասի տարածքում կամ զինծառայության կրման մեկ այլ վայրում զինծառայողին ոչ միտումնավոր կամ գիտակցված սպառնալիքների հնչեցման, բռնության և դաժան վերաբերմունքի դրսևորման կամ նրա պատվի ու արժանապատվության նվաստացման միջոցով ինքնասպանության հասցնելը կպատժվի 4-8 տարի ազատազրկմամբ։ Եթե այս գործողությունները կատարվեն մի խումբ անձանց, սպայի, հրամանատարի, մի ենթակայի հանդեպ մյուսի, պարբերաբար նույն անձի հանդեպ, ապա ազատազրկման ժամկետը 6-9 տարի կլինի։

Զինծառայողին իր զորամասի տարածքում կամ զինվորական ծառայության այլ վայրում ոչ միտումնավոր կամ գիտակցված սպառնալիքներ հնչեցնելու, բռնության և դաժան վերաբերմունքի դրսևորման կամ նրա պատվի ու արժանապատվության նվաստացման միջոցով ոչ միտումնավոր ինքնասպանության հասցնելը պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ։ Նույն գործողությունները՝ կատարված անձանց խմբի, ենթակայի հանդեպ հրամանատարի կողմից, կամ մարտական հերթապահություն կատարելիս, պատժվում են 7-13 տարի ազատազրկմամբ։

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով: