Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրություններով ձևավորվող ՏԻՄ իշխանությունները. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Ենթադրում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ներկայացված կլինի պետաիրավական հանձնաժողովի անդամներով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ այս պահին հայտնի չէ, թե ինչ հոդվածներ են փոփոխության ենթարկվելու: Հարցին՝ արդյո՞ք անհրաժեշտություն կա կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու, Լիլիթ Մակունցն ասաց. «Այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց պետք է աշխատանքային հանձնաժողովը քննարկի, ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ»:

Լիլիթ Մակունցն ասաց՝ «Իմ քայլը» խմբակցությունն ունի փոփոխությունների մի շարք դիրքորոշումներ, որոնք կներկայացնի քննարկումների ժամանակ:

Մեր հարցին՝ արդյո՞ք սուպերվարչապետական համակարգը փոփոխության ենթարկվելու է, ինչպես ժամանակին պահանջում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանություններ: Մենք այսօր նման բան չունենք: Մենք սուպերվարչապետական համակարգում ունենք ընդդիմություն, որն ուժեղ է, քան եղել է նախկինում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան