Սա կարելի է համարել նախկինի արձագանքը, որը մեկ-մեկ մեր ականջին հասնում է նման ձևերով. Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Բոլորը

Այս լուրն ապշահար արեց ինձ և իմ գործընկերներին: Լուրը նոր է, տեղեկություններս այնքան են, որքանով մամուլից եմ տեղեկացել: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան լուրին:

Դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանն ԱԱԾ ղեկավար է եղել և, բնականաբար, տիրապետում էր որոշակի տեղեկությունների, և այս շրջանում նման դեպքն արդյո՞ք պատահականություն, թե՞ կարող են նաև այլ հանգամանքներ լինել, Սիմոնյանն արձագանքեց. «Խոսքը վերաբերում է մարդու կյանքին: Ինքնասպանությունը կամ սպանությունը տարբեր մեկնաբանությունների և տարբեր հետևությունների առիթ են: Եկեք սպասենք, տեսնենք, թե ինչ կասի նախաքննող մարմինը»:

Հարցին, որ ավելի վաղ մահացած էին գտել նաև նախկին ոստիկանապետին, արդյո՞ք սա ահազանգ է իշխանությանը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ սա նախկինի արձագանքը կարելի է համարել, որը մինչև օրս մեկ-մեկ մեր ականջին հասնում է նման ձևերով: Ցավալի արձագանք է, և կարծում եմ՝ հետևություններ պետք է անենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: