«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի գնի վերանայման հայտով ՀԾԿՀ դիմելու հարցը

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահի դրությամբ «Գազպրոմ Արմենիայից» գազի գնի բարձրացման հայտ չի ստացել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ծառայության մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

«Հանձնաժողով այդպիսի հայտ մուտքագրված չէ։ Մինչ հայտի մուտքագրումը «Գազպրոմ Արմենիան» պարտավոր է ծանուցել բնակչությանը՝ հրապարակումներ կատարելով իր պաշտոնական կայքում, ինչպես նաև azdarar.am-ում։ Երբ հայտը «Գազպրոմ Արմենիան» բերի հանձնաժողով, մենք էլ կծանուցենք դրա ստացման վերաբերյալ»,- ասաց նա:

«Գազպրոմ Արմենիայի» մամուլի պատասխանատու Միխայիլ Հարությունյանը Factor.am-ին փոխանցեց․ «Սակագնի վերանայման հարցը ընկերությունում քննարկվում է, չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ համապատասխան հայտով»։

Հարցին՝ գազի սակագնի ի՞նչ վերանայման մասին է խոսք գնում, Հարությունյանը չհստակեցրեց՝ խոստանալով հետագայում մանրամասն տեղեկացնել, եթե որոշվի հայտով դիմել հանձնաժողով։

Նշենք, որ խոսքը վերաբերում է գազը սպառողի համար թանկացնելու հավանականությանը։ Անցած տարեվերջին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Գազպրոմ Էքսպորտ»-ը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման շուրջ պայմանագրին հավելյալ համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանում կպահպանվի 2019 թվականի պայմաններով, այսինքն՝ Հայաստան առաքվող գազի գինը չի բարձրանա։

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» 2019 թվականի հունվարի 1–ից բարձրացրել է գազի գինը Հայաստանի համար` 1000խ/մ-ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։

Ռոբերտ Անանյան