Վանեցյանը չարաչար սխալվում է, եթե մտածում է ԿԳԲ-ական Պուտինի պես կարող է իշխանության գալ․ Արթուր Սաքունց.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor. am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

-Հայտնի գաղտնալսումների գործով Քննչական կոմիտեում հարցաքննվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ, հիշեցնեմ՝ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը ձայնագրության հրապարակումից կարճ ժամանակ անց ասաց, թե պատվիրատուն բացահայտված է։

-Գաղտնալսման հետ կապված քրեական գործի մանրամասներին ծանոթ չեմ, թե ով ինչ ցուցմունք է տվել։ Որևէ եզրակացություն չեմ ուզում անել՝ ելնելով քննչական տարբեր մարմիններում իմ փորձից՝ որպես տուժողի ներկայացուցիչ, կարող եմ մի քանի կարևոր հարց առաջադրել, որոնք պետք է քննության առարկա դառնան։ Կարևոր է, թե այդ խոսակցության ժամանակ ով որտեղ է գտնվել, որովհետև գտնվելու վայրը նշանակություն ունի բացահայտելու համար գաղտնալսման աղբյուրը։ Շատ կարևոր է ոչ միայն գաղտնալսման փաստը, այլ գաղտնալսման տեխնիկական հնարավորությունը, որովհետև դա միջամտություն է անձնական հեռախոսազանգերին։ Շատ կարևոր է նաև թեման։ Այն թեման, որի շուրջ խոսում էին և դրան հղում են կատարում տարբեր գործերով պաշտպանները, դրա վրա էլ պետք է ուշադրություն դարձնել։

-Հետաքրքիր է, որ «Հայկական ժամանակ»-ում Վանեցյանի՝ պետական հեղաշրջման փորձի մասին հրապարակմանը զուգահեռ այս հարցաքննությունը տեղի ունեցավ։

-Հեղաշրջման մասին խոսակցություններին խիստ վերապահումներով եմ մոտենում, դավադրությունների տեսությանը, որովհետև հեղաշրջման համար պետք էր ունենալ համապատասխան ռեսուրսներ, պետք էր ունենալ հանրային կամ պետական աջակցություն և ռեսուրսներ, հիշենք 98 թվականի իրադարձությունները, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում, երբ իշխանության մի մասը ուներ լծակներ և հարկադրեցին նախագահին  հրաժարական տալու։ Խոսել հիմա նման հնարավորության մասին,  պետք է ունենալ փաստեր։ Պետությունը զավթածները ռևանշի ձգտումներ ունեն, դա ակնհայտ է, բայց սովորաբար, հեղաշրջում անողները հրապարակային հանդես չեն գալիս։ Հեղաշրջման տեսությունները անպտուղ և անիմաստ դիսկուրս են առաջարկում հանրությանը, դա նշանակում է՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Հեղաշրջում լինում է այնպիսի  պետություններում, որտեղ ժողովուրդը հեռացված է իշխանությունից և պալատի տիրույթում են տեղի ունենում իրադարձությունները։

-Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ էական հավանականությամբ՝  գաղտնալսումը կատարել է Վանեցյանը: Դա իրականում ոչ թե գաղտնալսում էր, այլ խոսակցության ձայնագրություն: Կիսո՞ւմ եք այս տեսակետը, և եթե այո՝ ի՞նչ հիմքեր կան։

-Դա կարող է լինել վարկած, որը պետք է քննության առնվի։ Քանի դեռ չգիտենք՝ ով ինչ ցուցմունք է տվել․․․ Այստեղ նաև նախաքննության որակն է կարևոր։ Հիմա ստիպված են այնպիսի խնդիրներ լուծել, որոնք երբեք չեն լուծել։ Իրենք երբեք ՀՀ վարչապետ չեն հարցաքննել, պատկերացնո՞ւմ եք Տիգրան Սարգսյանին հարցաքննեին օֆշորի հետ կապված, մի նամակ գրեցին Կիպրոս ու վերջ։ Այդ մարդիկ առաջին անգամ տեսնում են ՀՔԾ պետին, ԱԱԾ պետին, ՀՀ վարչապետին, դա նաև հոգեբանական շոկային վիճակ է, որովհետև ինքը կաշկանդված է իր փորձով կամ կարգավիճակով։ Բոլոր վարկածները պետք է ստուգվեն, իսկ թե ինչ որակով դա կարվի, ես չեմ կարող ասել։

-Մեկ այլ մութ պատմություն էր ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետացումը: Նիկոլ Փաշինյանը սկզբից ասել է, թե դա նախկին իշխանությունների ձեռքի գործն է։ Վանեցյանը ամիսներ անց հայտարարեց, թե անհետացած փաստաթղթերը Մարտի 1-ի գործին են առնչվել ու մեծ մասը վերականգնվել են։ Հետաքրքիր է, որ Կուտոյանին հարցաքննելու անհրաժեշտություն չէր տեսնում ԱԱԾ նախկին տնօրենը՝ այն դեպքում, երբ ենթադրաբար, նրա օրոք էին անհետացել այդ փաստաթղթերը։ Մեկ անգամ չէ՝ Դուք կարծիք եք հայտնել, թե դա ԱԱԾ աշխատակիցների ձեռքի գործն է, բայց մենք քրեական գործ չունեցանք։ Իրավապահ մարմինների քննության կարիքը կա՞։

-Վանեցյանին պետք էր ԱԱԾ-ից հեռացնել, երբ անհետացած փաստաթղթերի հետ կապված գործողություն չարվեց, քրեական գործ չհարուցվեց։ Ինքը պետք է չորոշեր՝ ում պետք է հարցաքննել։ Դա նախաքննության մարմինը պետք է որոշեր; Թե ով ինչ է ասում, մենք պետք է ոչ թե դրան տուրք տանք, այլ՝ հարուցվեր քրեական գործ, հանրության համար սա բացահայտված չէ։ Իսկ ունե՞ք երաշխիք, որ էլի փաստաթղթեր չեն կորչելու ԱԱԾ-ից։ Ես կարող եմ վարկած առաջարկել, որ դրանք վերաբերվում են քաղաքական հետապնդումներին, ինչո՞ւ պետք է ենթադրություններ անել, երբ օրենքով սահմանված գործողությունները չեն արվում, դավադրությունների տեսության տեղ է բացվում։

-Այս լույսի ներքո, երբ խոսք է գնում Վանեցյանի կողմից հեղաշրջման փորձի մասին, ի՞նչ եք ակնկալում, գաղտնալսման գործը կբացահայտվի, նոր բացահայտումների սպասե՞նք։

-Հեղաշրջման փորձի որակման համար պետք է քրեական գործ հարուցվի։

-Վանեցյանը թվիթերում այսպիսի գրառում է կատարել․ «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»: Արդյոք օբյեկտիվ չէ՞ այս մտահոգությունը։

 –Մտահոգիչ է Սահմանադրական դատարանի վիճակը, ունենք նրա լեգիտիմության հետ կապված հարցեր։ Ուրեմն Վանեցյա՞նը պետք է ասեր, որ իմանայինք, չի հետաքրքրում նրա ենթադրությունը կամ խոսքը։ Ինքը փորձում է հանդես գալ որպես քաղաքական գործիչ, բայց պետք է ասեմ, որ ԿԳԲ-ի ներկայացուցչի իշխանության գալու մի տխուր օրինակ է Պուտինի՝ ՌԴ-ում իշխանության գալը, Վանեցյանը եթե մտածում է իր համար դա նույնպես հնարավոր է, ապա չարաչար սխալվում է, որովհետև ՀՀ-ում թավշյա հեղափոխությունները սպառված են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան