Քննարկել ենք, թե ինչպես կարող ենք երկրի անվտանգությունն ավելի ամուր դարձնել․Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում իշխող ուժի պատգամավորներն այսօր հանդիպում անցկացրին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպման ավարտին ասաց, որ փորձում էին հասկանալ, թե ինչպես կարող են խորհրդարանական դիվանագիտության հարթակներն առավել արդյունավետ օգտագործել։ Իսկ Factor.am-ի հարցին, թե արդյոք մեր երկրի անվտանգությանն առնչվող հնարավոր մտահոգությունները փարատվեցին՝ հաշվի առնելով արտաքին հարթակում առկա որոշակի լարվածությունը, մասնավորապես՝ Իրան-ԱՄՆ շրջանակում, Մակունցն ասաց, որ երկրի անվտանգության առումով մտահոգություններ չեն հնչեցրել։

«Քննարկել ենք, թե ինչպես կարող ենք երկրի անվտանգությունն ավելի ամուր դարձնել և մեր բոլոր ջանքերն ուղղորդել միևնույն նշանակետին»,- ասաց նա։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Մակունցն անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ իշխող ուժը դեռևս թեկնածու չի առաջադրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Նա նշեց, որ առայժմ որոշում չունեն այս հարցով, բարդ է ընտրություն կատարելը։ Քննարկվել են մի քանի անուններ, իսկ թե երբ որոշում կկայացվի՝ Մակունցի խոսքով՝ դեռևս հստակ ժամկետ չկա։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ խմբակցությունը նախատեսում է հաջորդ հանդիպումն ունենալ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան