Հեռուստատեսության և ռադիոյի օրենքը չի համապատասխանում հեղափոխական ՀՀ-ի իրողություններին. Մխիթար Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը հնացած է և չի համապատասխանում հետահեղափոխական Հայաստանում ստեղծված նոր իրողություններին և նրանց տրամաբանությանը։ Այս մասին այսօր՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազգայի ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Նախորդ տարի հանդես եկա հայտարարությամբ, համաձայն որի՝ «Իմ քայլը» նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում։ Հետևողականորեն շարժվում ենք առաջ և այսօրվա խորհրդարանական լսումները, որ նախաձեռնվել են ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի շնորհիվ, նպատակ ունեն վեր հանել ոլորտում առկա խնդիրները»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նրա՝ փոփոխությունները լինելու են մեծածավալ, լուրջ, ոմանց համար՝ բարդ ու դժվար։

«Օրենքը, նախահեղափոխական շրջանում, գուցե և ընդունելի կլիներ շատ կողմերի համար, սակայն այսօր մենք նպատակ ունենք ամբողջովին բարեփոխել այս ոլորտը։ Հիմնականում 3 ուղղությամբ եմ պատկերացնում օրենքի տրամաբանությունը և բովանդակությունը։ Այն լուծելու է տեխնիկական խնդիրներ, եթերի բովանդակություն և բացի այդ, դրանում հստակ պետք է արձանագրված լինի, թե ինչ կրթական և մշակութային բաղադրիչ պետք է դրված լինի օրենքի այս նախագծում»,- ասաց Հայրապետյանը։