Երևանից Եվրոպա՝ տասնապատիկ էժան. ի՞նչ պետք է իմանալ լոուքոսթերներով ճամփորդելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

Պիցցա՝ Հռոմում կամ մի գավաթ գարեջուր՝ Բեռլինի կենտրոնում։ Ընդամենը 35 եվրո և կհայտնվես Եվրոպայում՝ ուղիղ Երևանից։

Ճանապարհորդելու սիրահարների համար տարիներ առաջ սա, գուցե, երազանք էր, այսօր՝ իրականություն։

Թռիչքային մարաթոնին ընդառաջ՝ Factor tv-ն առանձնացրել է հայկական ավիաշուկա մուտք գործած երկու լոուքոսթերներով՝ իռլանդական Ryanair-ով և հունգարական Wizz Air-ով ճանապարհորդելու մասին կարևոր ու պիտանի փաստեր։

Վճարովի սնունդ

Բյուջետային ավիաընկերությունից օգտվելիս ուղևորը սննդի համար լրացուցիչ գումար է  վճարում։ Այսինքն՝ եթե սովորաբար տոմսի գինը ներառում է նաև թռիչքի ընթացքում տրամադրվող սնունդը, ապա լոուքոսթերների դեպքում այդպես չէ։

Օրինակ՝ Ryan Air-ով թռչելիս 10 եվրոյով հնարավոր է պատվիրել 1 սենդվիչ ու 1 ըմպելիք:  9 եվրոյով՝ մեկ տաք ըմպելիք, 1 շոկոլադե սալիկ ու 1 սենդվիչ։ 12 եվրոյով՝ գարեջուր կամ գինի, մեկ տաք ուտեստ ու սենդվիչ։

Wizz Air-ով թռչելիս 6-7 եվրոյով կարելի է պատվիրել մեկ սենդվիչ, տաք ապուր ու ըմպելիք և ստանալ անվճար քաղցրավենիք։ 4․5 եվրոյով էլ հնարավոր է տաք սուրճ ու թխվածք ստանալ։

Վճարովի ուղեբեռ

Ոչ բյուջետային ավիաընկերություններից օգտվելիս ուղևորները սովորաբար մինչև 23 կգ անվճար ուղեբեռի հնարավորություն են ունենում։ Մինչդեռ լոուքոսթերի դեպքում ուղևորը ճանապարհորդում է մաքսիմալ թեթև։

Ryan Air-ով ճամփորդելիս թույլատրվում է անվճար միայն մեկ փոքր պայուսակ տանել օդանավ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Ավելի մեծ ուղեբեռի համար ուղևորը պետք է հավելյալ վճարի։ Օրինակ՝ 10 կգ-անոց ճամպրուկ տեղափոխելու համար Ryan Air-ում պետք է վճարել 6 եվրո և այն ինքնաթիռ տանել ձեռքի ուղեբեռի հետ մասին։ Նույն քաշով լրացուցիչ ուղեբեռը հանձնելու համար լրացուցիչ 4 եվրո պետք է վճարել։ Ryan Air-ի բիզնես կարգի տոմսով, որն արժի 90-109 եվրո, թույլատրվում է 20 կգ անվճար ուղեբեռ տեղափոխել։

Wizza Air լոուքոսթերի դեպքում թույլատրվում է մեկ անվճար ձեռքի ուղեբեռ՝ փոքրիկ պայուսակի կամ ուսապարկի տեսքով, իսկ ճամպրուկն արդեն վճարովի հաճույք է։ Այն կարելի է ձեռք բերել՝ տոմսին զուգահեռ գնելով Wizz Air Priority կարգը, որի արժեքը 5-35 եվրո է։ Լրացուցիչ գումար վճարելու և Wizz GO կարգին անցնելու դեպքում թույլատրվում է  20 կգ անվճար ուղեբեռ, իսկ Wizz Plus կարգով՝ 32 կգ։

Լրացուցիչ ուղեբեռների մասին ամբողջական տեղեկությունը հասանելի է ավիաընկերությունների պաշտոնական կայքերում։

Ոչ բյուջետային ավիաընկերություններով ճամփորդելիս ուղևորը նախապես տեղեկանում է՝ որտեղ է նստելու։ Բյուջետայինի դեպքում օդանավի սրահն ավելի փոքր է, այնպես որ՝ նախօրոք նստատեղ ամրագրելու համար լրացուցիչ գումար պետք է վճարել։

Միայն ուղիղ չվերթներ

Երևանից Միլան, Հռոմ ու Սալոնիկ՝ միայն ուղիղ չվերթներով։  Ryan Air ու Wizz Air լոուքոսթերները տարանցիկ չվերթներ չեն իրականացնում: Սա, թերևս, ամենակարևոր առավելությունն է, քանի որ ուղևորները շատ հաճախ, ավիատոմսի համար քիչ վճարելու համար, ստիպված են լինում մի քանի օդանավ ու երկիր փոխել։

Վայրէջք՝ ոչ գլխավոր օդանավակայանենրում

Բյուջետային ավիաընկերություններով ճամփորդելիս վայրէջքները հիմնականում կատարվում են երկրորդային օդանավակայաններում։

Սա նշանակում է, որ տվյալ երկրի մայրաքաղաք հասնելու համար նախապես պետք է գնացքի կամ ավտոբուսի տոմս ամրագրել։

Հայկական ավիաշուկայի լոուքոսթերներից Ryan Air-ը, օրինակ, Երևան-Միլան թռիչքն իրականացնում է «Բերգամո» օդանավակայանում, որն իտալական այս քաղաքի երրորդ օդանակավակայանն է ու կենտրոնից հեռու է մոտ 60 կմ-ով։  Բեռլինի ու Հռոմի դեպքում թռիչքներն իրականացվում են երկրորդային օդանավակայաններ:

Տոմսը՝ ճիշտ ժամանակին

Բյուջետային ավիաընկերություններով ճամփորդելիս ամենակարևորը տոմսը ճիշտ ժամանակին գնելն է։ Օրինակ՝ Երևան-Միլան ավիատոմսն այս տարվա մարտի 17-ի համար արժե 33 եվրո, մինչդեռ մարտի 21-ին՝ 57 եվրո։ Ապրիլի 3-ին էլ նույն ուղղությամբ տոմսն արժե ընդամենը 28 եվրո։ Էժան է, բայց աշխատատար։ Ստացվում է, որ հաջող բյուջետային ճամփորդություն ունենալու համար մանրակրկիտ պլանավորում է պետք։

Հունվարի 14-ին Ryan Air-ն իրականացրեց Միլան-Երևան ուղղության առաջին չվերթը։ Արդեն ապրիլից դեպի Վիեննա և Վիլնյուս չվերթներ կիրականացնի նաև հունգարական Wizz Air-ը։ Տոմսերն արդեն հասանելի են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան