Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատունը լուծարվում է. հաստատությունը շուրջ 20 մլն դրամի պարտք ունի

Լուրեր

02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Բոլորը

Գյումրիի «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը լուծարվում է: Մայր Աթոռի, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն օրերս հանդիպել են հաստատության աշխատակիցների, սաների, նրանց ծնողների հետ ու հայտնել կառույցը լուծարելու որոշման մասին:

«Թռչունյան տան» ֆինանսավորումը, հիշեցնենք, հուլիսից դադարեցված է: Կառույցը պետական չէ, մշտապես գործել է բարեգործական հիմունքներով: 16 տարի շարունակ այն ֆինսավորվել է սփյուռքահայ բարերարների կողմից, որոնք, սակայն, այլևս գումար չեն տրամադրում: «Թռչունյան տունը» երկու կառույց է ներառում՝ դպրոց և խնամքի կենտրոն: Այն, ընդհանուր առմամբ, ունի 84 շահառու երեխա, 53 աշխատակից: Ի դեպ՝ հաստատության շենքը պատկանում է Մայր Աթոռին, որը տարածքն անհատույց է տրամադրել:

Այս ամիսների ընթացքում Մայր Աթոռը փորձում էր նոր բարերարներ գտնել, սակայն այդպես էլ հնարավոր չի եղել ֆինսավորման հարցը լուծել: Արդյունքում հաստատությունը լուծարելու որոշում է կայացվել:

«Կառույցն այլևս ֆինանսավորում չունի, գումարի բացակայության պատճառով պիտի լուծարվի: Այնտեղ գործում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, և եթե չեն կարողանում աշխատավարձ վճարել, երեխաների կեցության ծախսերը հոգալ, իհարկե, լուծարվելու է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն էլ, որ ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է ստանձնել երեխաների խնամքը, գնահատել է երեխաների կարիքներն ու որոշել այստեղ շարունակել կառավարության ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը և երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ:

«Այս երեխաների դեպքում, ինչպես մեր բոլոր հաստատություններում խնամվողների պարագայում, կարիքների խորը գնահատում է իրականացվել բազմամասնագիտական հանձնաժողովի կողմից, և բոլոր այն դեպքերում, երբ երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիքներ հնարավոր է, բայց կան ինչ-ինչ սոցիալ-տնտեսական խնդիրներ և երեխաներն այդ պատճառով են հայտնվել հաստատությունում, պետությունը կաջակցի այդ խնդիրերի լուծմանը և երեխաներին կվերադարձնի կենսաբանական ընտանիք։ Այն երեխաների դեպքում, որոնց վերադարձը կենսաբանական ընտանիք կլինի ռիսկային՝ խոսքը ոչ միայն ծայրահեղ դեպքերի մասին է, եթե հանկարծ միջին ռիսկայնության, ցածր ռիսկայնության ընտանիքներ լինեն, որտեղ, մասնագիտական խմբի կարծիքով, երեխայի վերադարձը նպատակահարմար չէ և չի բխում երեխայի շահերից, նրանց խնամքը կիրականացվի նախարարության ենթակայությամբ գործող այլ հաստատությունում։ Այս պահին, քանի որ Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը դեռևս չի լուծարվել, մենք լուծարումը հետաձգել ենք մինչև 2020 թվականի հուլիս: Երեխաները ժամանակավորապես կխնամվեն այնտեղ, որից հետո, ըստ իրավիճակի, եթե ընտանիքների հետ աշխատանքը հնարավոր կդարձնի երեխաների վերադարձը, այլևս կվերադառնան ընտանիք: Իսկ եթե հասկանանք, որ դա հնարավոր չէ, կմտածենք երեխաների խնամքի այլընտրանքային ձևերի մասին՝ խնամատար ընտանիք, այլ հաստատություններ»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Այժմ երեխաների մի մասն արդեն ծնողների հետ հեռացել է կառույցից, ընթանում է հաստատության մյուս սաների տեղավորման գործընթացը։

«Մի քանի հոգի է մնացել, իրենք էլ կգնան: Արձագանքը շատ վատ է, բոլորը հուզված են: Ծնողները խոսեցին, հուզվեցին, երեխաներն էլ չեն ուզում գնալ, որովհետև քանի տարի է՝ այստեղ էին մեծանում: Եթե մեր բարերարը շարունակեր ֆինասավորել, խնդիր չէինք ունենա: Բայց չֆինանսավորեց, մենք էլ այլ բարերար չգտանք»,- մեզ հետ զրույցում նշեց «Թռչունյան տան» տնօրեն Սոնա Սիմոնյանը։

«Թռչունյան տունը» 20 մլն դրամի պարտք է կուտակել, այդ թվում՝ աշխատավարձերի. աշխատակիցները 6 ամսից ավելի աշխատավարձ չեն ստացել։ Ի դեպ՝ կողմերից ոչ մեկը պարտքերի վճարման պարտավորություն չի ստանձնում: Քանի որ խնամքի կենտրոնը պետական չէ, պետությունը նույնպես այս հարցում պարտավորություն չունի:

«Կառույցը մոտ 20 մլն դրամ պարտք ունի։ Ե՛վ հարկային պարտավորություն, և՛ խանութներում, աշխատավարձը՝ նույնպես: Խայտառակ վիճակ է, աշխատակիցներն անորոշության մեջ են»,- ասաց հաստատության տնօրենը:

Մայր Աթոռի ներկայացուցիչը նույնպես չի կարողանում պատասխանել հարցին, թե ինչպես են վճարվելու պարտքերը: «Այդ հարցը տվել եմ նաև տիկին Սիմոնյանին, ինքն էլ չգիտի: Կարծում եմ՝ նա հույս պիտի ունենա պետության կամ բարեգործների վրա է: Կամ էլ աշխատակիցների, որ ըմբռնումով մոտենան»,- ասաց Տեր Մարկոս քահանան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակն էլ ասաց՝ քննարկումներ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու և մարզպետարանի ներկայացուցիչների հետ. «Բայց դրանք վերաբերել են բացառապես երեխաների խնամքին: Հաստատության պարտքերի մարումը չի քննարկվել, որովհետև պետությունը չի կարող իր վրա վերցնել մասնավոր կառույցի պարտքերի մարումը»:

Կառույցի լուծարման գործընթացի ավարտից հետո Մայր Աթոռը կքննարկի շենքը տնօրինելու տարբերակները։

«Նախ՝ շենքը հիմնանորոգման հարց ունի, շատ մաշված վիճակում է: Սկզբում պետք է վերանորոգվի, հետո հստակ կլինի՝ ինչ կանենք: Ուրախ կլինենք, որ այնտեղ ցերեկային կենտրոն լինի՝ խնամքի, զարգացման: Ամեն դեպքում՝ ցանկանում ենք, որ երեխաներին ծառայող որևէ կենտրոն լինի: Հիմա այլ հարց կա՝ դպրոցի խնդիրն է մնում: Միգուցե դպրոցի վերածվի: Երբ շենքը հանձնվի Մայր Աթոռին, վերանորոգման հարցերը կկազմակերպենք և կհասկանանք՝ ինչ անել»,- նշեց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Էմմա Չոբանյան