Իրանում զանգվածային հակակառավարական ցույցեր են. պահանջում են պատժել կործանված օդանավի պատասխանատուներին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Իրանում զանգվածային հակակառավարական ցույցեր են մեկնարկել: Պատճառը Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական Boeing 737 օդանավն է: Այս մասին հայտում է Lenta.ru-ն:

«Միլիտարիստ» տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ Թեհրանի կենտրոնում երթ իրականացնում: Ակտիվիստները պահանջում են պատժել օդանավի կործանման պատասխանատուներին: Ակցիաներն անցկացվում են «Հրաժարականը բավարար չէ, անհրաժեշտ է քրեական հետապնդում» կարգախոսի ներքո:

Սոցցանցերում հրապարակում են նաև տեսանյութեր, որտեղ երևում է՝ ինչպես են իրանցի իրավապահները հատուկ նշանակության ուժերին կենտրոնացնում՝ հավանաբար պատրաստվելով ցրել ցույցերը:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում, թռիչքից ընդամենը րոպեներ անց, կործանվել էր ուկրաինական Boeing-737 օդանավը: Արդյունքում զոհվել էր 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Ավելի ուշ առաջ էր քաշվել այն վարկածը, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռի կողմից: Սկզբում այս վարկածն Իրանի կողմից հերքվեց, սակայն այսօր առավոտյան Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ ուկրաինական օդանավի կործանման պատճառն իսկապես իրանական հրթիռն է եղել:

Ռոհանին իր ցավակցական խոսքում նշել էր. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել: Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»: