Վիշապին սպասելիս․ Արդվի գյուղի հանքի հարցը փակված չէ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Լոռու մարզի Արդվի գյուղը կրկին անհանգիստ է։ Հուլիսին գյուղի բնակիչները ձախողել էին Շեկաղբյուր լեռան լանջին երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսելու վերաբերյալ «Միռամ» ընկերության կազմակերպած հանրային քննարկումները, փակել էին գյուղ մտնող ճանապարհը՝ ընկերության և կառավարության ներկայացուցիչների առաջ։ Բայց Արդվին համայնքների խոշորացման ծրագրով միանալու է Լոռու մարզի 7 այլ գյուղերի։ Կենտրոնը լինելու է Օձունը։ Համայնքի ղեկավարի ընտրությունը նշանակված է նոյեմբերի 5-ին։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ նոր գյուղապետը կօգնի ընթացք տալ հանքարդյունաբերության ծրագրերին, որոնք կկործանեն պատմամշակութային հուշարձաններով հարուստ հինավուրց գյուղը։ Նրանք նոր «մարտերի» են պատրաստվում։

«Միևնույն է, չենք թողնելու, որ հանքը բացեն», – ասում է Արդվիի բնակիչ Արմենակ Վահրամյանը։ Գյուղապետ Սամվել Կիրակոսյանն էլ վստահեցնում է. անկախ նրանից, թե ով կլինի խոշորացված համայնքի ղեկավարը, առանց տեղի բնակիչների, այսինքն, արդվեցիների կարծիքը հաշվի առնելու, որոնողական աշխատանքները չեն կարող սկսվել։

Բնապահպանության նախարարությունից Factor.am-ի հարցմանը պատասխանեցին, որ ներկայում բոլոր աշխատանքները դադարեցված են, «Միռամ» ընկերության հայտը ուղարկվել է լրամշակման։ Մերժել հանքարդյունաբերողի հայտը, բացասական եզրակացություն տալ նախարարությունը չի կարող, քանի որ հանրային քննարկումները չկայացան, և նախարարությունը չունի գյուղացիների բացասական դիրքորոշման արձանագրությունը։ Ժողովուրդը, սակայն, հստակ դիրքորոշում էր սպասում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից, որն այդպես էլ չարտահայտվեց:

«Միռամ» ընկերությունը կապում են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ։ Նա Factor.am-ի հետ զրույցում վստահեցնում է. ինքը որևէ առնչություն չունի «Միռամ» ընկերության հետ, սակայն հանքը «բարիք» է, և եթե արդյունահանումը չի վնասի պատմամշակութային արժեքները, ապա պատկան մարմինները որոշման դեպքում այն պետք է իրագործվի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյուզան Սիմոնյան