Նախկին իշխանություններին չի հաջողվելու ապակայունացնել, խժդժություններ հրահրել․ Արմեն Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ

Պարո՛ն Փամբուխչյան, տարին նոր է սկսվում, բայց՝ արագընթաց զարգացումներով։ Կան արտաքին մարտահրավերներ՝ ականատես ենք լինում միջազգային դրության սրացումների, անվտանգային հարցեր, և սրա ֆոնին մեր պետության ներքին խնդիրները պահանջում են գրագետ և արդյունավետ լուծումներ: Զարգացմանը խոչընդոտող ի՞նչ մարտահրավերներ կառանձնացնեք և դրանց ի՞նչ լուծումներ կան:

– Բոլոր խնդիրները, նախևառաջ, մեր ներսում են: Այսինքն՝ արտաքին մարտահրավերներին մենք կարող ենք դիմակայել ցանկացած դեպքում, և եթե մենք մեր ներսում ուժեղ լինենք: Այդ ուժը պայմանավորված չէ միայն իշխանության ուժեղ լինելով, այլ նաև մեր հասարակության ակտիվացումը, առողջ հասարակության ձևավորումը, օրինական միջավայրում ապրելը… այս ամենը պրոցեսներ են, որ մեզ համար մարտահրավեր են դեռ հեղափոխության ժամանակվանից, և անում ենք ամեն ինչ՝ այդ հարցերը կարգավորելու, որովհետև ուժեղ Հայաստանն ընդունակ է դիմակայել բոլոր մարտահրավերներին, այդ թվում՝ աշխարհաքաղաքական: Ներկա փուլում Հայաստանը կարողացել է բարձրացնել իր հեղինակությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհի շատ երկրների մոտ, և մենք ակտիվ քայլերը շարունակելու ենք:

– Վարչապետը հրապարակային կերպով առանձնացրեց այդ մարտահրավերներից մեկը՝ համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ինքը դա ջարդելու է: Դուք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եք, ձեր քաղաքական թիմը ինչպե՞ս է պատրաստվում դա հաղթահարել։

– Ինչքան էլ կողքի հայացքով ժողովուրդը մեզ քննադատում է, որ չենք դիմում ռեպրեսիվ մեթոդների, բայց և այնպես՝ մեր քաղաքական թիմն ունի որոշում, որ ցանկացած դիմադրության ջարդում պետք է լինի օրինական միջոցներով, ցանկացած ապօրինության վերացում պետք է լինի ինտենսիվ աշխատանքով՝ մեր համառությամբ և օրենքի գերակայությամբ։ Սա շատ կարևոր նախապայման է։

– Կառավարման կամ կադրային հարցերի մասին: Այսօր զբաղեցրած պաշտոնից հեռացել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Սա վերջին շրջանում իշխանական ճամբարից միակ հեռացումը չէ, հիշենք հայտնի անուններ՝ Արթուր Վանեցյան, Վալերի Օսիպյան, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյան, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյան, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան, փոխնախարարներ Տիգրան Արզումանյան, Աննա Վարդապետյան… մի քանի տասնյակի հասնող երկար շարքը կարելի է շարունակել։ Այս մարդկանց մեծ մասին դժվար է պրոֆեսիոնալ չանվանելը, այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունը կադրեր կորցնում։

– Անկեղծ ասած, չեմ կարող ասել վարչապետի մամուլի քարտուղարի՝ աշխատանքից ազատվելու պատճաները, այստեղ խնդիրը ոչ միայն կադրային է։ Դուք թվարկեցիք մարդկանց անուններ, որոնք աշխատել են վարչապետի ենթակայությամբ, նրանք պաշտոնյաներ են, որոնք պետք է գոհացնեն վարչապետին: Արտառոց պատճառներ չկան, տվյալ անձանց մասով տրվել են բացատրություններ։

– Այսպիսի քննադատություն է հանդիպում՝ ուղղված ձեր իշխանությանը։ Քաղաքական այն ուժերը, որոնց հետ ուս ուսի տված պայքարել եք ՀՀԿ-ական իշխանության դեմ, այսօր ձեր ու նրանց միջև մեծ պատ կա, նույնիսկ հրապարակային դաշտում դա երևում է՝ Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», «Հանրապետություն», ինչու չէ՝ Սասնա Ծռեր։ Կադրային սովի պայմաններում գրեթե չեք գործակցում այս ուժերի հետ։ Ինչո՞վ պայմանավորել այս սառնությունը, ինչո՞ւ է իշխանությունն առանձնացել։

– ՔՊ-ն չի առանձնացել, նույն Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցությունից էր, Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ-ից էր, և համագործակցության որևէ խնդիր չենք ունեցել։ Մենք չունենք որևէ խնդիր։ Մեր կուսակցության համագումարին ենք հայտարարել, որ պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնց անցած ճանապարհն արյունոտ չէ, թաթախված չեն եղել կոռուպցիայի մեջ։ Մենք միայն չենք կենտրոնացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա, չենք նշանակում միայն մեր կուսակցականներին։ Շատ լավ հարաբերություններ ունենք ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչների հետ։

– Բայց այդ ուժերի ներկայացուցիչներին տեղ էլ չեք տալիս իշխանության մեջ։     

– Թիմային պատասխանատվության հարց կա, և մարդիկ տվել են մեր թիմին նախապատվություն, որ ձևավորի կառավարություն, և ինձ թվում է՝ իրավունք ունենք գերակշիռ մասին նշանակել ՔՊ-ից։

– Ի դեպ՝ Սասնա Ծռերը հայտարարեցին, որ հրաժարվում են իշխանությանն աջակցողի դիրքերից, և դառնում են արմատական ընդդիմություն։

– Իրենց իրավունքն է՝ թե՛ աջակցել իշխանությանը, թե՛ դառնալ ընդդիմություն։ Եթե իրենք դառնում են արմատական ընդդիմություն, կսպասենք իրենց արմատական քննադատություններին ու առաջարկներին, և միգուցե՝ հակադարձենք և, ամենայն հավանականությամբ, կհակադարձենք գործողություններով, աշխատանքով։

– Կխնդրեմ հակադարձեք Ժիրայր Սեֆիլյանի այս պնդմանը. «Շատ հարցերում իշխանությունն անկարող է, հեղափոխությունը ձախողման եզրին է, գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություն կատարելու կամք և կարողություն։ Համակարգային ճգնաժամի համար, որի մասին խոսեց նաև վարչապետը, մեղավորը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը, և նա պետք է ընտրի՝ կա՛մ ինքը համակերպվում է այդ համակարգին և մեծ հաշվով շատ չի տարբերվելու Սերժ Սարգսյանից, կա՛մ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը»։ Ի՞նչ փաստարկներ կբերեք։

– Վարչապետն ինքն է ասել, որ պետք է ջարդի համակարգի դիմադրությունը։ Բազմիցս ասել ենք, որ պետք է վերացնենք համակարգային կոռուպցիան, և այսօր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով այդ հարցը կարող ենք համարել լուծված: Նույն լուծմանն ենք ձգտում միջին և ցածր օղակներում: Հարց եմ տալիս՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընկալվում որպես կոռուպցիոներներ, սա համակարգային փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Համակարգային չէ՞, որ չենք գնում արագ, ականջահաճո լուծումների, նույն սոցիալական ծրագրերում, այլ ասում ենք, որ պետք է լինի աշխատանք։ Այն, որ համակարգը տարիներ շարունակ աշխատել է այլ կերպ, մենք այդ համակարգը փորձում ենք այլ կերպ աշխատացնել։ Սա է համակարգային փոփոխությունը։ Չգիտեմ՝ ի՞նչ նկատի ունի Ժիրայր Սեֆիլյանը, բայց մենք հենց սկզբից հայտարարել ենք, թե ինչպես ենք կառավարելու, փորձելու ենք ամեն ինչ անել՝ երկրում պահպանելու հանդուրժողականության և սիրո մթնոլորտը, դրանով ենք առաջնորդվում։ Հիմա, եթե Ժիրայր Սեֆիլյանը այլ սպասումներ ուներ, որ հայտարարել ենք սա և պետք է գանք ամբողջությամբ ռադիկալ, իրենց ոճի մեջ սկսենք գործել, ես ցավում եմ, բայց մենք պետք է մնանք մեր հայտարարածի շրջանակներում։

– Հեղափոխությունից գրեթե 2 տարի անց ՀՀԿ-ական իշխանության պարագլուխներն ազատության մեջ են։ Ավելին՝ այսօր Սերժ Սարգսյանը եվրոպական ամենամեծ կուսակցության ամբիոնից ձեր իշխանությանը պոպուլիզմի մեջ է մեղադրում, ժողովրդավարության դասեր տալիս, այն դեպքում, երբ հենց Սերժ Սարգսյանի իշխանությունն է ընտրակեղծարարության, իշխանության զավթման մեջ մեղադրվել։ Մի խոսքով՝ կա գնահատական, որ ցանկացած գահընկեց ուժ կերազեր ապրել ՀՀԿ-ի պես փափուկ կյանքով։

– Սա ևս մեկ ապացույց է, որ այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը եվրոպական ամբիոններից, և ինչի մասին իրենք խոսում են, այս երկու տարվա կյանքը տրամաբանորեն հակառակն է ապացուցում, որ մենք չենք սարքում գործեր, այդպիսի սովորույթ չունենք ու չենք էլ ունենալու։ Բայց եթե ուղղակի մենք տրվեինք հրապարակային դատավարություններին, իրենք վաղուց նստած կլինեին և, այո՛, իրենց բախտը բերել է, որ մենք ենք իշխանությունը և մեզ մոտ սկզբունքային է՝ մարդկանց գլխին գործեր չսարքել և մարդկանց լցնել բանտերը։

– Թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ Դաշնակցությունը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սասնա Ծռերն առաջարկում են անցկացնել արտահերթ ընտրություններ։ Ըստ Էդուարդ Շահմազանովի՝ քաղաքական դաշտը դեֆորմացված է, ռախիտ վիճակում է՝ ցանկացած սահմանադրական օրենք իշխանությունը կարող է անարգել անցկացնել, ընդդիմությունը չի կարողանում հավասարակշռել իշխանությանը։ Ընտրություններն էյֆորիայի պայմաններում են անցել, հիմա անհրաժեշտ են գաղափարական ընտրություններ։ Ըստ Ձեզ՝ արտահերթ ընտրությունների հնարավորություն կա՞:

– Ազգային ժողովը ոչ լեգիտիմ և թույլ համարելն ու արտահերթ ընտրությունների մասին մտածելը հորինված է, արհեստական մտցված օրակարգ է, որպեսզի մարդկանց ենթագիտակցության մեջ որոշակի այդպիսի զգացումներ առաջացնեն, որպեսզի մարդիկ սկսեն ակամայից նման բան արտահայտվել, բայց մեր քաղաքացիները շատ լավ հասկանում են՝ ովքեր ինչ են ուզում անել և ԱԺ-ն գրեթե բոլոր ժամանակների լեգիտիմ ԱԺ-ն է, և այստեղ այլ խոսք գնալ չի կարող։ Նախկին իշխանություններին չի հաջողվելու անկայունություններ խժդժություններ հրահրել։

Հարցազրույցն աբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան