Ես շարունակում եմ աշխատել. Հովհաննես Մովսիսյան
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հերքում է տեղեկությունները, թե աշխատանքից ազատվելու է: Այս մասին նա ասաց Factor.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա աշխատանքից ազատվելու պատճառ չի ներկայացրել:
Սոցցանցերում քննարկվում է, որ աշխատանքից ազատվելու է նաև Հովհաննես Մովսիսյանը:
«Նման բան չկա, ես շարունակում եմ բնականոն աշխատել»,- ասաց նա:
Հովհաննես Մովսիսյանը բացառեց այն տարբերակը, որ կնշանակվի վարչապետի խոսնակ:
Նարեկ Կիրակոսյան