Մեր գնահատականներով՝ իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում. ԱԽ քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Մեր գնահատականներով՝ իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում, և հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իրանա-ամերիկյան վերջին օրերի լարվածությանը։

«Իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում։ Ընդհանուր առմամբ՝ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել և՛ սիրիական, և՛ Իրանի ճգնաժամի ընթացքում։ Մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը շատ կարևոր առաջընթաց է մեր կառավարման համակարգի համար։ Այս երկու ճգնաժամերից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, և մենք ավելի հստակ գիտենք՝ ինչ ենք կատարելու։ Մեր դիմակայունությունը պարբերաբար բարձրացնում ենք և ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում ավելի շատ կայունություն է լինելու», – ասաց ԱԽ քարտուղարը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ լարված հարաբերությունների այս շրջանում Հայաստանը փորձի միջնորդություն առաջարկել Իրանին և ԱՄՆ-ին՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ նման տարբերակ առայժմ չի քննարկվել։

«Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, և մեր դերակատարությունն ավելի շատ տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը», – ասաց նա։

ԱԽ քարտուղարը, միաժամանակ, շեշտեց, որ ստեղծված իրավիճակում մեր երկիրը տնտեսական անվտանգության առումով այս պահին խնդիր չունի։ «Մենք բոլոր տարբերակները քննարկել ենք՝ սննդի անվտանգությունից մինչև անվտանգության ենթակառուցվածքների աշխատանք։ Այլընտրանքային լուծումներն արդեն գտել ենք։ Մենք պատրաստ ենք, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Ընդհանուր առմամբ՝ ակնկալիքները դրական են», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան