Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի արտահերթ ընտրությունները
Քաղաքականություն
09.01.2020 | 12:36Եվրախորհրդարանը հրաժարվել է դիտարկել այս տարվա փետրվարի 9-ին նշանակված Ադրբեջանի արտահերթ ընտրությունները։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ, գրում է ադրբեջանական Turan-ը:
«Եվրախորհրդարանի կամ նրա կառույցների անդամներից ոչ մեկը լիազորված չէ Եվրախորհրդարանի անունից դիտարկելու կամ մեկնաբանելու ընտրական գործընթացը: Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կկատարի անձամբ իր կողմից և ոչ մի պարագայում չի ներկայացնի Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը»,- նշված է ԵԽ հաղորդագրության մեջ:
Դիտարկումից հրաժարվելու պատճառը չի հրապարակվում: