Եկել է այն փուլը, երբ պետք է պարտադրանքի լեզվով խոսել. Փաշինյանը՝ սանհանգույցների խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սանհանգույցների խնդրին։ Նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե գազալցակայանների խնդրով, որով զբաղվում են նախորդ տարվանից, ի՞նչ փոփոխություններ կան։

Սուրեն Պապիկյանը նկատեց, որ իրենք համագործակցել են Տեսչական մարմնի հետ և նախորդ մեկ տարվա ընթացքում, գոնե միջպետական նշանակության ճանապարհների երկայնքով գտնվող բոլոր գազալցակայաններում, երկու անգամ ստուգումներ են անցկացվել, որոնց արդյունքում, մոտավորապես, 80 տոկոսով արդեն իսկ հագեցվել են նորմալ զուգարններով։ Նախարարն անդրադարձավ խնդիրներին, և առանձնացրեց հետագա սպասարկման հարցը։

«Մյուս հարցը՝ Տեսչական մարմինը հնարավորություն ունի տուգանելու, բայց ոչ պատշաճ կերպով սպասարկվող գազալցակայանների գործունեությունն արգելելու լիազորություններ չկան։ Բայց որպեսզի յուրաքանչյուրը հասկանա դրա լրջությունը, երբեմն պետք է ավելի կոշտ միջոցների հնարավորություն՝ ընդհուպ գործունեության արգելք»,- ասաց Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շատ համբերատար աշխատել են, բայց եկել է այն փուլը, որտեղ պետք է պարտադրանքի լեզվով խոսեն, որովհետև շատ կարևոր քաղաքակրթական խնդիր է։

«Պետք է մեխանիզմներ գտնել, և բոլոր այն օբյեկտները, որոնք այդ ստանդարտներին չեն համապատասխանում, գործունեությունը արգելել, կասեցնել մինչև այդ ներդրումները կարվեն, խնդիրները կլուծվեն»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։