Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Լուրեր

03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 17:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ղևոնդ Գ., ծնված 1988 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Ս., ծնված 1980 թ.), «Ford Transit» (վարորդ՝ Արամ Չ., ծնված 1993 թ.), «Opel Vectra B»  (վարորդ՝ Էրիկ Խ., ծնված 1997 թ.), «Opel» (վարորդ՝ Նարեկ Ա., ծնված 1988 թ.), «Nissan Fuga» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1992 թ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Անդրանիկ Խ.), «BMW E46» (վարորդ՝ Ահարոն Վ., ծնված 1987 թ.), «Opel Sintra» (վարորդ՝ Մնացական Բ., ծնված 1982 թ.), «BMW X5» (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1988 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Մ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան` կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW E46» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Անահիտ Վ.-ն (ծնված 1985 թ.), «Opel Vectra B» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաների վարորդները դուրս են բերվել տեղի ուժերով:

Տուժածներ Ահարոն Վ.-ին և Էրիկ Խ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են օգնություն, իսկ Ղևոնդ Գ.-ին հոսպիտալացրել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան: