Կիևում հայկական եկեղեցու կառուցումը մտնում է ավարտական փուլ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արեւելյան Եվրոպայում խոշորագույն հայկական եկեղեցին աստիճանաբար ստանում է իր վերջնական տեսքը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայկական համայնքի բազմամյա երազանքն իրականացվում է, եւ արդեն հեռու չէ այն օրը, երբ տաճարն իր դռները կբացի Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի հավատացյալների եւ հինավուրց Կիեւի հյուրերի առջեւ։

Իհարկե, առջեւում դեռեւս ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ կան, սակայն արդեն այսօր պատկառազդու եկեղեցին գրավում է Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերի հայացքները։

Թերթը նշում է, որ հայկական եկեղեցին գտնվում է «Բորիսպոլ» օդանավակայանի կողմից Կիեւի մուտքի մոտ եւ փաստորեն դառնում է քաղաքի հյուրերի համար առաջին տեսարժան վայրը։

Կառուցման նախաձեռնողի՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքերով՝ եկեղեցիների կառուցումը թույլ է տալիս իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը՝ Ուկրաինայի ժողովրդին համակողմանի ներկայացնել հայկական մշակույթը։

Հիշեցնենք, որ Կիեւում հայկական մայր տաճարի կառուցման մեկնարկի մասին որոշումը ընդունվել էր դեռեւս 2012թ․, սակայն շինարարական աշխատանքները սկսել հաջողվել էր միայն 2013թ․ մի շարք կարեւոր հարցերի լուծումից հետո։