Իշխանությունները կատաղի պայքար են մղում ոչ թե աղքատության, այլ աղքատների դեմ. «Ժողովուրդ»

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակել է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր: Օրվա խորհրդին հետեւում են նաեւ Հայաստանի իշխանությունները՝ իբր հետեւողական ու կատաղի պայքար մղելով աղքատության դեմ: Բայց արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում՝ 2008թ., աղքատությունը 27.6 տոկոս էր, ապա հիմա 30 տոկոս է կազմում: Իշխանություններն, իհարկե, կփորձեն առարկել, թե 2012թ Հայաստանում աղքատության մակարդակը 32.4 տոկոս էր, երեք տարի անց նվազել է մի ամբողջ 2.6 տոկսով:

 

Դեռ ավելին՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստանում է 2017-2022 թվականներին աղքատության մակարդակը 12 տոկոսային կետով նվազեցնել եւ հասցնել 17.8 տոկոսի, իսկ Սերժ Սարգսյանն էլ խոստացել է, որ 2040 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմելու է 7-8 տոկոս: Բայց իշխանությունների կողմից նման խոստումներ միշտ են հնչել, միաժամանակ ներկայացվել են կոնկրետ ցուցանիշներ, որոնք նրանք այդպես էլ չեն ապահովել: Ու այսօր պետք է փաստենք՝ երկրում ամեն երրորդ բնակիչն աղքատ է: Վերջին երկու տարում չեն բարձրացել թոշակները, նպաստները, աշխատավարձերը, փոխարենը շարունակական գնաճ է արձանագրվել: Այդ գումարները չեն բարձրանա նաեւ հաջորդ տարի, դեռ ավելին՝ 2018թ. պետական բյուջեով նախատեսված է կրճատել սոցիալական ոլորտի ծախսերը: Այնպես որ, իշխանություններն իրոք կատաղի պայքար են մղում աղքատության, ավելի ճիշտ՝ աղքատների դեմ»:

 

Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում: