Մադրիդյան սկզբունքները մեր դիվանագիտության ամենամեծ սայթաքումն է. դրա արդյունքում մենք կկորցնենք Արցախը. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, տարին ամփոփենք, թերևս, սկսելով հայ-ռուսական հարաբերություններից: Այսօր ՌԴ դեսպանը հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասել է, որ Երևանը Մոսկվայի համար շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր, որի վրա ցանկացած պարագայում կարելի է հույս դնել: Սա խոսվել է, թերևս, այն համատեքստում, որ վերջերս ՄԱԿ-ում Հայաստանը դեմ քվեարկեց Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին: Դուք ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները:

– Հայ-ռուսական հարաբերությունները հիմա բարձր մակարդակի վրա են, հաջող են ընթանում, դինամիկան շատ հուսալի է և հեռանկարային: Մասնավորապես, եթե համեմատելու լինենք անցյալ տարվա հետ, ապա այս տարի իրոք դրական փոփոխություններ եմ նկատում: Կոպիտ ասած, այն կասկածանքը, որ կար Հայաստանի իշխանությունների նկատմամբ, կարծես թե անհետանում է: Բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգանում են, և ամենակարևորն այն է, որ Արցախի հարցում Ռուսաստանը, կարծես, այնպիսի դիրքորոշում ունի, որը մեր շահերին ի վնաս չէ: Միանշանակ, մենք պետք է մեզ հաշիվ տանք, որ եթե Ռուսաստանը մեզ պետք է՝ նկատի ունենալով այն ռազմական հարցերը, որոնք կապում են մեզ Ռուսաստանի հետ, և այն վտանգները, որոնք կան այսօր տարածաշրջանում, նաև մենք ենք պետք Ռուսաստանին, որովհետև Հայաստանը եղել և մնում է միակ դաշնակիցը Ռուսաստանի: Այսօր այնպիսի քաղաքական իրադրություն է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի մոտ լինելը երկուստեք շահեկան է:

– Բայց միջազգային հարթակներում ի շահ Հայաստանի ՌԴ-ից նման օգնության օրինակներ կարո՞ղ եք հիշել: Եթե, օրինակ, հիշենք, Ադրբեջանին զենք չվաճառելու մասին ՀԱՊԿ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչից շատ կարճ ժամանակ անց Բաքվից եղավ հայտարարություն, որ Ռուսաստանի հետ զենքի մատակարարման նոր պայմանագիր է ստորագրվում: Սա ինչպե՞ս բացատրել:

– Սա մեզ համար ընդունելի չէ, և միշտ ասել ենք այդ մասին: Ռուսաստանը, կարծես թե, համառ կերպով չի ուզում գնալ այն քայլին, որպեսզի զենք չվաճառի Ադրբեջանին, և մենք չենք կարողանում հասնել այդ խնդրի դրական լուծմանը՝ մեզ համար: Դա բացատրվում է նրանով, որ հավասարակշռվում է ՌԴ-ի դիրքորոշումը, որ Ադրբեջանը պակաս կարևոր չէ՝ տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության պահպանման համար: Բայց նորից և նորից Փաշինյանի բռնած քաղաքական գիծը ես ողջունում եմ այն առումով, որ ընդունելի չէ մեզ համար՝ զենք տալ մի պետության, որն այդ զենքը, վերջին հաշվով, կարող է ուղղել Հայաստանի դեմ: Չնայած այնտեղ կան ինչ-որ պատճառաբանություններ, թե չեն օգտագործի, բայց դրանք, իհարկե, հեքիաթներ են: Սա դրական ազդեցություն չի թողնում երկու կողմի հարաբերությունների հետագա դինամիկայի համար, մասնավորապես՝ նկատի ունենալով ժողովրդի տրամադրությունը: Նման քայլերը, որ արվում են Մոսկվայի կողմից, պարզապես ավելացնում է Ռուսաստանի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը:

– Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չկա: Նա նաև ադրբեջանական դիվանագիտության հաջողությունն է համարել այն, որ բանակցային ձևաչափի փոփոխություն առնվազն այս տարի չեղավ: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:

– Առաջին մասով ճիշտ է ասում՝ առաջընթաց չկա: Երկրորդ մասով՝ ստում է, իհարկե, որ դա իրենց դիվանագիտական հաղթանակն է: Այդպես չէ: Մի բանն է ճիշտ, որ հիմա բանակցությունները մտել են փակուղի, հեռանկար ես չեմ տեսնում, և հազիվ թե հաջորդ տարի որևէ առաջընթաց ունենանք: Դրա համար մենք անպայման այլընտրանքային միջոցներ պետք է գտնենք, որի ուղղությամբ, ի դեպ, շատ լուրջ զբաղվում ենք մի խումբ քաղաքագետներով: Դա միացյալ Հայաստանի ստեղծման գաղափարն է՝ ֆեդերացիայի կամ կոնֆեդերացիայի սկզբունքների հիման վրա:

– Պարո՛ն Նավասարդյան, փաստորեն, բանակցային սեղանին այսօր որևէ փաստաթուղթ չկա: Հայկական կողմից ակնարկ կա, որ Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի չեն, բայց դրանցից հրաժարվելու մասին էլ պաշտոնական Երևանը պաշտոնապես չի հայտարարել: Դուք նշեցիք, որ 2020-ին էլ առաջընթաց չեք սպասում, այդ դեպքում՝ ի՞նչ ակնկալել հաջորդ տարում:

– Բոլոր դեպքերում՝ հայկական կողմը, իմ կարծիքով, միանշանակ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից: Դա մեր դիվանագիտության ամենամեծ սխալն է, ամենամեծ սայթաքումը: Ես դա անվանում եմ պիղծ փաստաթուղթ, որի հիման վրա եթե մենք շարժվենք, պարզապես կկորցնենք Արցախը: Իսկ կորցրեցինք Արցախը, կկորցնենք Հայաստանը: Հիմա Փաշինյանը հարցեր է բարձրացնում, առանց որի, ըստ երևույթին, հնարավոր չի լինի հաջորդ քայլն անել. ես նկատի ունեմ Արցախի մասնակցությունը որպես բանակցային կողմ:

– Բաքուն վերջերս նորից սկսել է հրապարակ բերել «Լավրովի պլանը»: Բաքուն նույնիսկ ասաց՝ հայկական կողմն է առաջարկել քննարկել այն: Երեկ էլ Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակված զեկույցում այդ պլանից մանրամասներ է ներկայացրել: Ինչո՞ւ է այն նորից ակտիվորեն քննարկվում, որում խոսքը գնում է ռուս խաղաղապահների տեղակայման, Արցախին «հարակից տարածքների վերադարձի» և այլնի մասին:

– Այդ ամենն ընդունելի չէ հայկական կողմի համար: Ես նորից եմ ասում՝ տալ մի թիզ հող, ընդ որում՝ այն հողը, որը երբեք իրենցը չի եղել, դա նշանակում է հարվածի տակ դնել Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես: «Լավրովի պլան»՝ որպես այդպիսին՝ ամբողջականության մեջ, համենայն դեպս, ես չեմ տեսել, և ես կարծում եմ՝ չկա: Դրանք նույն Մադրիդյան սկզբունքների վրա կառուցվող գաղափարներ են, որոնք շատ ձեռնտու են Ադրբեջանին: Նախ՝ այդ տարածքներն ազատել հայկական զորքերի կողմից, երկրորդ՝ փախստականների վերադարձ… Ի՞նչ փախստականներ, ի՞նչ բան: Սա էլ նոր բան է, որ մտել է որպես Բաքվի կողմից հնարք: Ժամանակին 30 հազար է եղել ադրբեջանական բնակչությունը, հիմա դա կդառնա 1 մլն: Եվ այդ բոլորի վերադարձից հետո նոր պետք է որոշեն՝ պե՞տք է լինի հանրաքվե, թե՞ ոչ: Եթե գնալ այդ ճանապարհով, նշանակում է՝ միանգամից Արցախը հանձնել Ադրբեջանին և դրանով վերջացնել:

– Ինչպե՞ս կգնահատեք 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը: Կխնդրեմ ներկայացնեք առաջընթացի օրինակներ, ինչպես նաև բացթողումների, որոնց ուղղությամբ 2020-ին պետք է աշխատել:

– Բացթողումներ, իհարկե, եղել են, սկսենք դրանից: Եթե մենք արտաքին քաղաքականություն ենք իրականացնում, առաջին հերթին պետք է ունենանք արտաքին քաղաքականության հայեցակարգ, որն այդպես էլ անցյալ տարի մենք չունեցանք: Այնպես որ՝ մենք հաճախ չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել, ինչպես ասում են՝ ճանապարհային քարտեզ չունենք: Ի տարբերություն մեզ՝ ադրբեջանցիներն ունեն, իմիջիայլոց: Դրա համար հաճախ մեր արտաքին քաղաքականության գործառույթները դոփում են տեղում, կրավորական բնույթ են կրում, ասում են մի բան, հետո մենք, դրանից հետո միայն, հանդես ենք գալիս: Եվ, վերջին հաշվով, անպայմանորեն պետք է հեղափոխությունը մտնի ԱԳՆ: Եթե մենք չունենք արտաքին քաղաքականության իրագործման լավ գործիք, այսինքն՝ ԱԳՆ, եթե չունենք շատ բարձր մակարդակի դեսպաններ, եթե չունենք դեսպանություններ, որոնք ամբողջովին նվիրված են այս խնդիրների լուծմանը՝ այն ուղղությամբ, որ եթե Փաշինյանը ասում է մի բան, սա այնտեղ պետք է մասսայականացվի, քարոզվի, կիրառվի և այլն…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան