Կամազների նվիրատվության սկանդալին առնչվող պաշտոնյային Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.04.2026 | 13:43
Ինչու Սամվել Կարապետյանը չի խոսում. Արամ Վարդևանյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 13:35
Դուք համարձակություն ունե՞ք ասել՝ կան ուժեր, որոնք պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 13:28
Պերմի երկրամասում դպրոցականը դանակահարել է ուսուցչին
07.04.2026 | 13:23
Քննիչի հասցեին վիրավորանքներ ու խուլիգանություն․ գործը՝ դատարանում
07.04.2026 | 13:17
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորել են ապրիլի 7-ի առթիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 13:05
Սամվել Կարապետյանը այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը սկսել է. Ալիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 13:00
Նիկոլ Փաշինյանի անունո՞վ չեք ընտրություններին մասնակցում․ պայքարում եք երևույթի դեմ, որով եկել եք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 12:53
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մադրիդի մրցաշարի հիմնական փուլ
07.04.2026 | 12:47
Քվեարկության ծրարում այլ իր չի կարող լինել․ սա կանխարգելիչ ազդեցություն կունենա․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 12:41
Ծնողական ժամ և ճկուն գրաֆիկ․ առաջարկվում են փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
07.04.2026 | 12:32
Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ էդ մարդու անունը կարող է ձեզ խանգարել ու օրենք եք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 12:21
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին
07.04.2026 | 12:10
Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեց // Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ․ ՈՒՂԻՂ
07.04.2026 | 11:51
Էն տեքստը, որ հրապարակել ես, թե կարաս, մտի եթեր՝ ծերից ծեր կարդա․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարգևատրեց Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրած «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատիրոջ ամուսնուն:

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով այցելել էր Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ, ի թիվս այլ սպաների, պարգևատրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանին: Նա ԱԱԾ Քննչական դեպարտամենտը ղեկավարում է 2017 թվականից: Արթուր Աղաջանյանը պարգևատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ների նվիրատվության պատմությունից հետո: Պարզվեց, որ քաղաքապետարանին տրված  34 տեխնիկայից 14-ը նվիրել է Աղաջանյանի կնոջը՝ Արմինե Եղիազարյանին պատկանող «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի երկու տարբեր հասցեներում:

Բայց սա ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի անվան հետ կապված միակ ուշագրավ դրվագը չէ: Վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի տաղավարում հայտարարել էր, որ 2017-2018 թվականներին Արթուր Աղաջանյանը համարյա կես միլիոն դոլարի վարկ է ստացել, որը, ըստ Իոաննիսյանի, համարժեք է նրա 50 տարվա աշխատավարձին:

«Այս մարդու տարեկան աշխատավարձը 6 միլիոն դրամ է։ Հիմա հարց՝ այս 6 միլիոն դրամով ինքը մոտավորապես 40-50 տարի պետք է աշխատի և ոչ մի լումա չծախսի, որ այդ վարկերը փակի։ Մարդուն տվել են իր 50 տարվա աշխատավարձի չափով վարկ, Ձեզ 50 տարվա աշխատավարձի չափով վարկ կտա՞ն։ Էդ ո՞նց եղավ։ Ակնհայտ է, չէ՞, որ այստեղ կոռուպցիոն սխեմա է գործում։ Էլ չասեմ, որ 2018 թվականին այդ պաշտոնյան 15.000 դոլարի նվեր է ստացել։ Ո՞ր պաշտոնյային են հենց այնպես 15.000 դոլարի նվեր տալիս, ակնհայտ է, չէ՞, որ այս պաշտոնյան կոռումպացված է: Այս մարդը ղեկավարում է նախաքննական մի մարմին, որը կոռուպցիոն գործեր է քննում՝ Դավիթ Սանասարյանի, Գևորգ Լոռեցյանի վերաբերյալ»։

Ուշագրավ է, որ Արթուր Աղաջանյանը պարգևատրվում է մի իրավիճակում, երբ ընդդիմադիրները «Կամազ»-ներ նվիրելու և շինթույլտվություն տրամադրելու գործարքները որակում են կոռուպցիա, և այդ հարցը քննելու նպատակով ԱԺ-ում ստեղծվում է քննիչ հանձնաժողով:

Նարեկ Կիրակոսյան