Ես ինձ համարում եմ հեղափոխության շահառու. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Հայաստանի Կառավարությունն այսօր միաձայն քվեարկությամբ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ: Սաֆարյանը խոստացավ հանրության ձայնը հասցնել Կառավարությանը և օգտակար լինել խորհուրդներով:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց՝ նախնական զրույց ունեցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշեց, որ նախանշած հիմնական ուղղություններն օրենսդրական փոփոխություններն են, այդ թվում՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի փոփոխությունը, որը կենթադրի կանոնադրության և այլ ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն:

Ստյոպա Սաֆարյանն ասաց՝ Հանրային խորհրդի առջև դրված են խնդիրներ, թվարկված են և՛ առաքելությունը, և՛ գործիքները, որոնց միջոցով իրականացնելու է այդ առաքելությունը, բայց շատ հարցեր անորոշ են: Նա վստահեցրեց՝ որևէ մեկին Հանրային խորհրդից հեռացնելու նպատակ չի ունեցել:

«Ես այդպիսի ջանք չեմ ունեցել, համաձայնելով Հանրային խորհրդի անդամ դառնալ դեռ տարեսկզբին՝ մեկ ցանկություն եմ ունեցել, շնորհակալ եմ եղել, որ գնահատվել են իմ փորձագիտական հմտություններն անվտանգության և այլ ոլորտներում»,- ասաց նա:

Խոսելով նոր պաշտոնի մասին՝ Սաֆարյանը շեշտեց, որ Հանրային խորհրդի նախագահ դառնալն իր մանկության երազանքը չի եղել, ինքը որևէ մեկի հեռացմամբ շահագրգռված չի եղել: Հայտարարեց նաև, որ մինչև չորս-հինգ օր առաջ, երբ անակնկալ առաջակ եղավ զրուցելու վարչապետի հետ, որևէ կերպ իր մտքով չի անցել, որ սա այն կարգավիճակն էր, որն ինքը կցանկանար զբաղեցնել: Ստյոպա Սաֆարյանը խոստացավ՝ ֆեյսբուքում կշարունակի ակտիվ լինել, ասելիքը չի փոխվի:

«Պաշտոնը, գուցե, ստիպի վերաձևակերպել ասելիքս, բայց ոչ բովանդակությունը, իմ մտքերում և աշխարհաճանաչողության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Անշուշտ, արտահայտչամիջոցների փոփոխություն կլինի, եթե նախկինում որպես քաղաքացի Ստեփան Սաֆարյան էի հանդես գալիս, այժմ ընկալվելու եմ որպես Հանրային խորհրդի նախագահ»,- ասաց Սաֆարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան