Ավարտվել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհների վերականգնումը

Լուրեր

03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ ավարտվել են Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Դրանք մեկնարկել էին այս տարվա հունիսին։

«Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 ճանապարհը‚ որ վերականգնվել է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից‚ գտնվում է Շիրակի մարզի Արթիկի  տարածաշրջանում, որի միջոցով Հայրենյաց, Տուֆաշեն, Հայկասար, Պեմզաշեն համայնքները կապվում են միմյանց և Մ1 միջպետական ու Հ83 հանրապետական ավտոճանապարհների հետ: Իսկ Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ճանապարհի վերականգնման աշխատանքներն իրականացվել են «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից։ Այս ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ)  տարածաշրջաններում, որի միջոցով Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապվում են Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ:

Երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների ավարտը‚ ըստ պայմանագրի‚ նախատեսված էր 2020թ. ապրիլին‚ սակայն կապալառուները վերականգնումը վերջացրել են ժամկետից շուտ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովը նշված ճանապարհահատվածներում իրականացրել է դիտարկում ավարտված շինարարական օբյեկտների համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է կատարողական փաստաթղթերը, գծագրերը, տեղում կատարել ճանապարհահատվածների զննում, ստուգիչ չափումներ։

Այս ճանապարհները վերականգնվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում: