«Հանդիպումն այնքան փակ էր, որ ֆեյսբուքում այդ մասին տեղեկացրի»․ Դանիել Իոաննիսյանը՝ ԱԳ նախարարի հետ աղմկահարույց քննարկման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Դեկտեմբերի 15-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում»  հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր փակ հանդիպում-քննարկում Արցախյան հակամարտության թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և շուրջ 25 լրագրող՝ 20 լրատվամիջոցից։  Հանդիպման ձևաչափը՝ փակ։ Այսինքն՝ ընթացքում հնչած մտքերը լրագրողների կողմից չպետք է հրապարակվեին:

Քննարկումը համացանցում բավականին բուռն արձագանք ստացավ։ Մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել էր, թե ԱԳՆ-ն ու վարչապետը փորձում են Արցախի թեման շեղել և իրենց ներքաշել «խրամատային» անպտուղ դիսկուրսի մեջ։ Իսկ փաստաբան Երվանդ Վարոսյանը երևույթն աբսուրդ էր որակել, հանդիպմանը ներկա լրագրողներին էլ ՝ պրոպագանդիստներ։

«2015 թվականից, մոտ կես տարին մեկ, մենք անում ենք «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով թրեյնինգները։ Սա արդեն 9-րդն էր և թեման ղարաբաղյան հակամարտությունն էր։ Այսինքն՝ ինչպես են առհասարակ որոշումները կայացվում պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ անվտանգության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, բանակցությունների վերաբերյալ»,- ներկայացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանի կարծիքով՝ փակ քննարկման  մեջ արտառոց որևէ բան չկա․ «Ինձ թվում է, որ իրականում ինչ-որ մարդիկ շատ ծանր են տանում, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված իշխանությունների հաշվետվողականության տրամաբանությունը փոխվել է»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը նշում է, որ նման փակ հանդիպումներ հեղափոխությունից առաջ էլ են եղել՝ 6 անգամ։ Թավշյա իշխանությունների օրոք սա 3-րդ հանդիպումն էր։

«ԱԳՆ ներկայացուցիչներն այս միջոցառումներին եղել են առնվազն 2016 թվականի գարնանից, եթե ոչ 2015 թվականից։ Օրինակ՝ 2016 թվականի մայիսին քննարկումը ևս Արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ էր՝ ապրիլյանից հետո, և անտեղ նաև ՊՆ ներկայացուցիչ հյուրընկալեցինք ՝ բացի ԱԳ ներկայացուցչից»,- ասաց Իոաննիսյանը։

Ակտիվ քննադատողներից շատերը, ըստ Դանիել Իոաննիսյանի,  նախկինում պատրաստակամություն են հայտնել նման փակ հանդիպումների անձամբ մասնակցել։ Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նախորդ քննարկումներից մեկին մենք նաև Արմեն Աշոտյանի հետ էինք կապի մեջ, և ինքն էլ էր հետաքրքրություն հայտնել գալ և այդպես` «off the records» ձևաճափով հանդիպել լրագրողների հետ։ Ինքն այդ ժամանակ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր։ Զուտ ժամկետները չհամաձայնեցվեցին, և նա չեկավ»,- նշեց Իոաննիսյանը։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությամբ՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնավարման օրոք սա փակ ձևաչափով 40-րդ հանդիպումն է։ Նրա խոսքով՝ նման հանդիպումներ լինում են նաև նախարարի օտարերկրյա այցերի ընթացքում․ «ԱԳՆ-ում արդեն իսկ տասնամյակներ գործում է արտաքին քաղաքական տարբեր թեմաների շուրջ փակ հանդիպումներ անցկացնելու մշակույթ՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ․ խորհրդարանական հարթակի անդամների, հայաստանյան և օտարերկրյա փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, լրագրողների, խմբագիրրների հետ։ Այդ հանդիպումներն անցկացվում են «չաթըմ հաուզ» կանոններով, որոնց ժամանակ ԱԳ նախարարը պատասխանում է արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ հրապարակմանը ոչ ենթակա առավել բաց ձևաչափով: Դրանց ժամանակ առավել հանգամանալից և փորձագիտական մակարդակով պարզաբանվում են արտաքին քաղաքականության արդեն իսկ արտահայտված դիրքորոշումները»։

Անդրադառնալով հնչող քննադատություններին, ԱԳՆ խոսնակն ասում է․ «Դրանք կարծիքներ են, ենթադրություններ են, որոնց մենք ծանոթացել ենք և կարող եմ մեկ բան ասել․ իրականության հետ որևէ առնչություն չունեն»։

Դանիել Իոաննիսյանը վստահեցնում է․ քննարկման ընթացքում պետական գաղտնիքներ չեն հրապարակվել․ «Ինչ-որ տեղ մի քիչ սյուռ է, որ մեզ մեղադրում են, որ սա ինչ-որ փակ, հույժ գաղտնի հանդիպում էր։ Հա, էնքան գաղտնի էր, որ ֆոյսբուքում հրապարակելու համար երևի ԱԱԾ-ն ինձ տանելու էր»։

Իսկ նոր իշխանություններին «հողեր հանձնելու» մեջ մեղադրողներին Իոաննիսյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա խոսում է «հողեր հանձնելու» մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան