ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կայունությանը, ֆիսկալ կանոնների և հարկային քաղաքականության բարելավմանն ուղղված աշխատանքները

Լուրեր

15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Բաքվում պահվող գերիների մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
Բոլորը
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում մասնակցել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին նվիրված քննարկմանը, որը վարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ Թաո Զանգը:
 
Քննարկման առանցքում եղել են հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ի հայտ եկող մարտահրավերները, այդ գործընթացում ԱՄՆ-ի կողմից առաջարկվող աջակցության գործիքները, ինչպես նաև պատասխանատու ինստիտուտների կարողությունների զարգացման հեռանկարները:
 
Նախարար Վարդան Արամյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կայունությանը, ֆիսկալ կանոնների և հարկային քաղաքականության բարելավմանն ուղղված աշխատանքները:
 
Ֆիսկալ հարցերի վարչության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայումս ֆիսկալ կանոնների վերանայման գործընթացում ԱՄՆ–ի կողմից Հայաստանին ցուցաբերվող հետագա աջակցության հնարավորություններն ու ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՀ կողմից հարկային քաղաքականության բարելավման, մասնավորապես՝ գույքահարկի ուղղությամբ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
 
Նախարար Վարդան Արամյանը մասնակցել է նաև Dutch Constituency-ի հանդիպումներին, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Անդրադարձ է կատարվել Constituency-ի կողմից Համաշխարհային բանկի կայուն զարգացման 2030 օրակարգին աջակցության, Համաշխարհային բանկի նոր բնապահպանական և սոցիալական քաղաքականությանը, կրթության և ուսուցման Համաշխարհային բանկի զարգացման զեկույցին: Ամփոփվել են նաև Constituency-ի շրջանակներում աշխատանքները, և նշվել է, որ հաջորդ Constituency-ի հանդիպումը կկայանա Խորվաթիայում:
 
Հանդիպման ավարտին հայկական կողմին նաև շնորհակալություն հայտնեցին Դիլիջանում կազմակերպված նախորդ հանդիպման համար: