«Ստեղծել, արժևորել, պահպանել»․կայացավ ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, արժևորել, պահպանել» խորագրով։

Հայաստանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին պաշտոնապես միացել է 2018 թվականի հուլիսին։ Ծրագրի հայաստանյան գրասենյակը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է յոթնամյա փուլերով: Երկու ենթածրագրերից` մշակույթ և մեդիա, Հայաստանն այս պահին անդամակցում է միայն մշակույթին:

«Այն, ինչ անում է «Ստեղծագործ Եվրոպա» նախագիծը, ուղղակիորեն բխում է մշակույթի ոլորտում պետական քաղաքականությունից, այն է՝ միջազգային կապերի ընդլայնումը և համատեղ միջազգային նախագծերի խթանումը։ Կարծում եմ՝ ստեղծագործ հայ հասարակության ներուժը, տաղանդը և ունակությունն ավելին են, քան այն շուկան, որին այն ուղղված է։ Մեր ներքին շուկան չի բավարարում ստեղծագործական բոլոր միտումներին։ Այս ճանապարհով՝ եվրոպական իրականության հետ համագործակցությամբ, ըստ էության, ապահովում ենք մշակույթի տնտեսական բաղադրիչը»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովայի կարծիքով՝ ծրագրում Հայաստանի գրանցած արդյունքները տպավորիչ են։

«Մասնակցության առաջին տարում 4 մասնակից է ընտրվել և սա ավելի բարձր ցուցանիշ է, քան մյուս երկրների դեպքում է։ Եվրամիության հայաստանյան գրասենյակն արժևորում է ծրագիրը, քանի որ դա Հայաստանին Եվրամիության հետ մշակութային համագործակցության հետաքրքիր հնարավորություններ է տալիս, կամուրջներ կառուցում։ Իսկ մենք բոլորս տպավորված ենք Հայաստանում մշակութային բազմազանության բարձր մակարդակով»,- ասաց նա։

Այս տարվա ընթացքում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանյան մշակութային կազմակերպությունները համագործակցել են 10-ից ավելի եվրոպական երկրների իրենց գործընկերների հետ:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի շրջանակում համագործակցելով եվրոպացի գործընկերների հետ` ԳԱԿ Փոքր թատրոնը մասնակցում է «ImPart» ներառական թատերական նախագծին, որտեղ նրանք համատեղ ներկայացումներ են բեմադրում և ներկայացնում միջազգային բեմերում։

Հայաստանից 6 մասնակից արվեստագետ i-Portunus ճամփորդական դրամաշնորհով ստեղծարար գործունեություն է իրականացրել Եվրոպայի մի շարք երկրներում` ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի միջոցով իրականացվում են տարբեր ձևաչափերի նախագծեր՝ փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ։ Գլխավոր ձևաչափերից մեկը, որով ծրագիրը աջակցում է մշակույթի դաշտին, եվրոպական համագործակցության նախագծերն են։ Մենք ստեղծում ենք հնարավորություն՝ միջազգային, անդրսահմանային մշակութային համագործակցություն, փորձի, արժեքների ու ավանդույթների փոխանակման համար»,- նշեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան