ORSIS-ին հանել են Հայաստանի զենքի մատակարարների սև ցուցակից

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Դատարանի որոշմամբ ռուսական ORSIS («Промтехнология») ընկերությանը հանել են Հայաստանի զենքի մատակարարների սև ցուցակից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանում ձեռնարկության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

 

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և դադարեցրել ՀՀ Ֆինանսների նախարարության որոշման գործողությունը՝ ORSIS-ն պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող սուբյեկտների սև ցուցակում ներառելու մասին»,- ասել է Սիրունյանը:

Նա նշել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցել մրցույթների և մատակարարումներ իրականացնել հայկական ուժային գերատեսչություններին:

ORSIS-ը, հիշեցնենք, Հայաստանի ԶՈՒ-ի և ուժային այլ կառույցների զենքի մատակարարների սև ցուցակում հայտնվել էր, երբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տապալել էր մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթը: Մրցույթին մասնակցում էր նաև ռուսական ընկերությունը:

Ավելի ուշ ՌԴ Առևտրի և արդյունաբերության նախարարությունը նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անունով՝ որոշումը «չպատճառաբանված» որակելով:

Մրցույթի տապալման փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածով («ծառայության նկատմամբ անփութություն»), որը քննվում է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում: